Բաժիններ՝

«Callin U», «Aicha» երգերով հայտնի դարձած աշխարհահռչակ Outlandish խումբը լուծարվեց

Դանիական աշխարհահռչակ Outlandish խումբը երեկ լուծարվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի անդամ Վաքաս Ալի Քադրին։ Նա հավելեց, որ այս պահին խմբի անդամները մեկնաբանություններ, հարցազրույցներ չեն ցանկանում տալ, իսկ պլանների մասին կտեղեկացնեն առաջիկայում։

Հիշեցնենք, որ Outlandish խմբի երգերից են «Callin U», «Aicha» երգերը, որոնք ընդամենը մի քանի տարի առաջ Հայաստանում էլ էին հիթ։ Խումբը կազմավորվել էր 1997թ., անդամներն էին՝ Իսամ Բաքիրին, Վաքաս Ալի Քադրին և Լեննի Մարտինեսը։

«Մենք արվարձաններից եկած տղաներ էինք՝ աշխարհը նվաճելու երազանքներով լի, և անկեղծ ասած՝ մեծ ձեռքբերումներ ունեցանք։ Սիրո և հարգանքի չափը, որ մենք ստացել ենք՝ որպես մարդ և արտիստներ, գերազանցում են այն բոլոր մրցանակները, որ դու կարող ես շահել, կամ այն բոլոր գումարները, որ դու կարող ես վաստակել։ Հոգու խորքում մենք պարզապես գիտենք, որ ժամանակն է՝ խումբը հանգստանա, և այլ բաներով սկսենք զբաղվել։ 20 տարին երկար ժամանակ էր, և մենք զգում ենք, որ հիմա այլևս ոչինչ չունենք Outlandish-ի համար»,- խմբի լուծարման վերաբերյալ ասել են տղաները։

168.am-ն առաջիկայում տեղյակ կպահի խմբի անդամների հետագա գործունեության վերաբերյալ։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս