ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում 2017 թ. առաջին կիսամյակում մահացության դեպքերի վերաբերյալ լրատվամիջոցներով եւ պաշտոնական աղբյուրներով տարածված տեղեկատվության ուսումնասիրության արդյունքները: Համաձայն դրա՝ 2017 թ.-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ զինված ուժերում և ԼՂ պաշտպանության բանակում մահացել է 23 ժամկետային և 13 պայմանագրային զինծառայող, ընդհանուր թվով՜ 36 զինծառայող:
ՀՀ քննչական կոմիտեի Կետրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննված քրեական գործով մեղադրյալ Հ. Հ.-ն հաղորդմամբ հայտնել է, որ քննիչի կողմից կատարված խուզարկությունների ընթացքում առգրավվել են մի շարք իրեր, այդ թվում` իր անձնագիրն ու 7 հեռախոսաքարտ: Սակայն, ըստ Հ. Հ.-ի, քրեական գործի հետագա քննության ընթացքում առգրավված անձնագիրն ու հեռախոսաքարտերը քրեական գործին չեն կցվել, իրեն չեն վերադարձվել և չպարզված հանգամանքներում կորել են:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017 թվականի առաջին կիսամյակում բեռնափոխադրումը կազմել է 10 912 տոննա ապրանք, որը 70,4 տոկոսով գերազանցում է 2016 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
«Գլխավորել «Չելսի՞ն»: Դա իմ նպատակն է: Ես և Ֆրնեկ Լեմպարդը խոսել ենք այդ մասին: Չափազանց մե՞ծ երազանք է: Չեմ կարծում, որ երազանքները կարող են չափազանց մեծ լինել»:
Ամբաստանյալ Ս. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ 01.04.2014թ.-ին գողություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ նույն բաժնի երեք ոստիկաններ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով ցուցմունք տալ այն մասին, որ իրեն վերագրվող գողությունները կատարել է ընկերների հետ: Հաջորդ օրը նույն ոստիկանները ձերբակալվածների պահման վայրի խցում դարձյալ ծեծի են ենթարկել իրեն` պահանջելով հրաժարվել գործով մյուս կասկածյալների հետ առերեսվելուց:
«Հիմա եթե անունը փոխենք, այդ լիազորությունների ծավալն այնքան տարբեր է, որքան գործող նախագահի և, օրինակ, պաշտպանության նախարարի։ Եվ այդ հարցն արհեստական հարց է՝ առաջադրվե՞լ է, թե՞ չի առաջադրվել։ Ես մի կողմ եմ դնում անձերը, ես խոսում եմ սահմանադրական իրավունքի առումով՝ որևէ արգելք չկա, որ ինքն առաջադրվի»։
«Պլաստիկ և էսթետիկ վիրաբուժությունը խիստ պահանջված է հանրության կողմից: Տարեկան Հայաստանում կատարվում է 15.000-20.000 պլաստիկ վիրաբուժական միջամտություն: Հայաստանում ավելի շատ դիմում են քթի պլաստիկ վիրահատությունների: Հաջորդը կրծքի վիրահատություններն են՝ մեծացում, ձգում, ձևի, ծավալի փոփոխում, ավելացել են նաև լիպոսակցիաները»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփն առաջին անգամ կհանդիպեն հուլիսի 7-ի առավոտյան:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում Ադրբեջանը մտել է փակուղի և շփման գծում լարվածություն առաջացնելու առիթներ է փնտրում:
Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:
Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ լը Դրիանը Փարիզում բանակցություններ են անցկացնում:
«Ատլետիկոյի» նախագահ Անտուան Գրիզմանը մեկնաբանել է, թե ինչու մնաց մադրիդյան թիմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու փոխարեն:
«Արտահանման աճը կատարվել է գյուղմթերքի ու թեթև արդյունաբերական ապրանքների հաշվին։ Օրինակ՝ պոմիդորի արտահանումը 15 տոկոսով աճել է, խաղողի արտահանումը՝ 10 տոկոսով։ Մենք նույնը տեսնում ենք նաև 2017 թվականի մասով՝ 25 տոկոսով այս տարի արտահանումն աճել է. մեզ դա ուրախացնում է: Հայաստանն այս տարեսկզբի դրությամբ արդյունաբերական արտադրանքի տեմպերով առաջատարն է եղել՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցելով 13 տոկոս աճ»:
«Մենք չգիտենք մանրամասները, թե ինչ զենքի, ինչ արժեքի մասին է խոսքը, ինչ քաղաքական պահանջներ են դրվում։ Հնարավոր է, որ այդ քաղաքական պահանջները Հայաստանի համար ընդունելի չեն, մենք չգիտենք»։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի ցանկանում միջնորդ լինել Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի միջև:
«Մանկունյանցիները» ձգտում են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամրապնդել հարձակման գիծը: Ինչպես հաղորդում է Goal.com-ը, մանկունյանցիների հարձակվող Ալվարո Մորատայի համար «Ռեալին» առաջարկել են 80 մլն եվրո, բայց մերժման են արժանացել: Մորատան ցանկանում է հեռանալ «Ռեալից», բայց մադրիդցիները պատրաստ են բաժանվել ֆուտբոլիստից միայն 90 մլն եվրոյի դիմաց:
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու մեկամյակը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ:
«Իհարկե, որոշակի քաղաքական ճնշում պետք է կիրառվի Բաքվի հանդեպ։ Կարվի՞ դա, թե՞ ոչ, կամ ի՞նչ չափով կարվի, այդ հարցերը պետք է ուղղել քաղաքական գործիչներին և դիվանագետներին»։
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների արդյունքում 30.06.17թ. Երևան քաղաքի բնակչուհի Ա. Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ իր որդին` Գ. Գ.-ն (պարտադիր ժամկետային զինվորական ծառայության է զորակոչվել 2016 թվականին), 2017 թ. հունիսին առողջական վիճակի վատթարացման հետևանքով տեղափոխվել է Երևանի կայազորային հոսպիտալ:
Բարձր ճնշման դեմ։ Ըստ որոշ հետազոտությունների՝ կարտոֆիլը կարող է օգնել իջեցնել արյան ճնշումը կալիումի պարունակության շնորհիվ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, ով առաջիկայում տեղափոխվելու է այլ աշխատանքի:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովին և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Օլեգ Բաժենովին:
Վերջին շրջանում գյումրեցիների կողմից «Այսօր» լրատվականը հաճախ է ստանում բողոքներ այն մասին, որ «Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Ղարս մասնաճյուղի կողմից իրականացվող անջատումները պարբերական բնույթ են կրում:
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել հայկական վարորդական իրավունք ունեցող օտարերկրացների` իրենց երկրների տարածքներում տրանսպորտային միջոց վարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ` հայտնելով, որ այդ հարցը կարգավորվում է տվյալ երկրի օրենսդրությամբ:
Այսօր երեկոյան՝ Երևանի ժամանակով 20:00-ին, տեղի կունենա Եվրոպա լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան հանդիպումը, որտեղ «Գանձասար-Կապանը» կընդունի Մոնտենեգրոյի «Մլադոստին»:
Չգիտես ինչու՝ էներգետիկ ոլորտում էլ մենք գերադասում ենք հարցերը քննարկել զուտ քաղաքական (ավելի ճիշտ՝ աշխարհաքաղաքական) տեսանկյունից: Տխուր է, բայց մեզ փորձում են համոզել, որ սեփական երկրի էներգահամակարգի զարգացումը համարյա աշխարհաքաղաքական կամ տիեզերամասշտաբ խնդիր է:
Ռուս մասնագետն անգլիական ակումբի մարզչի պաշտոնում առաջին մամուլի ասուլիսն է անցկացրել:
Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ Հայաստանում դպրոցի տնօրենը պետք է լինի հանրային դեմք, որպեսզի կարողանա դիմանալ տարատեսակ ճնշումներին։
Երևանում հուլիսի 4-5-ին կայացել է ԵԱՏՄ և ԻԻՀ միջև ժամանակավոր ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի կնքմանն ուղղված բանակցությունների հերթական փուլը։