Բաժիններ՝

Օպեր լիազորը Գյումրու հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն, ծեծի ենթարկել նրան

Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ ոստիկանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ոստիկանության Շիրակի մարզային վարչության օպեր լիազոր, ոստիկանության լեյտենանտ Գ. Ս.-ն, ալկոհոլի ազդեցությամբ Գյումրիի կենտրոնական հրապարակում կառապանից պահանջել է կառքը հանձնել իրեն: Ծագած վիճաբանության ընթացքում ոստիկանը ծեծի է ենթարկել կառապանին: Միջադեպին մասնակցել է նաև անցորդներից մեկը, ում ոստիկանը ևս հարվածներ է հասցրել:

Փաստի առթիվ Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՔԾ-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս