Իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ձեր աշխատակազմի ղեկավար` պ-ն Գ.Հայրապետյանը, և կատարող Ա.Յազերյան, ցուցաբերում են կողմնակալություն, պաշտպանելով «Պավել և Ընկերներ» ՍՊԸ-ի անօրինական շահերը և անտեսելով «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի օրինական շահերն ու իրավունքներ, անտարբեր գտնվելով ազգաբնակչության կյանքին և առողջությանը սպարնացող վտանգների նկատմամբ, ինչի արդյունքում տպավորություն է ստեղծվում, որ ԱԻՆ-նե շահագործում վերոհիշյալ ԱԳԼՃԿ-ն կամ արնվազն փայատեր է հանդիսանում «Պավել և ընկերներ» ՍՊԸ-ում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հուլիսի 12- ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
««Աբովյան» ԲԿ-ից հաղորդում ենք ստացել, որ երեխային մահացած վիճակում տեղափոխել են իրենց մոտ։ Պարզվել է, որ երեխան տան պատուհանից ընկել է և մահացել»։
Հուլիսի 11-ին 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի ափերի մոտ, հաղորդել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը (USGS)։
Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանի սպանության դեպքի առթիվ։
Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդ իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը հնարավորություն ունեն օգտվել բանկային գործարքների ճկուն և ժամանակակից գործիքից, որի հնարավորությունը ընձեռում է Telcell վճարային ցանցը՝ իր ավելի քան 1500 տերմինալներով Երևանում և Հայաստանի մարզերում:
Երևանի ավագանու «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը դիմել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ չեղարկելու կարմիր գծերի ավտոկայանատեղիների SMS հաղորդագրության միջոցով վճարի թանկացումը։
Հուլիսի 11-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ և ներկայությամբ հանդիպում կունենա Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի հետ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:10-ի սահմաններում ոստիկանության Տաշիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Տաշիր քաղաքից մոտ 1,5 կմ հեռավորության վրա գտնվող «Մեղվիկ» կոչվող այգու մոտ Toyota մակնիշի ավտոմեքենայում՝ հետևի նստատեղում, տղամարդու դի կա:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի:
Հայաստանում գործունեություն ծավալող դատավորները շարունակում են դիմումներ ներկայացնել ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, որ իրենց այլևս դատական գործեր չտրամադրվեն:
ԱՄՆ ծովային հետևակի բեռնատար ինքնաթիռը, որը հաճախ օգտագործվում էր վառելիքի և ռազմական տեխնիկայի տեղափոխման համար, ԱՄՆ Միսիսիպի նահանգի արևմտյան հատվածում վթարի է ենթարկվել՝ խլելով 16 մարդու կյանք:
«Առավոտյան Հրաչյա Հարությունյանը զանգահարեց մեզ և ասաց՝ տեղափոխում են, նրան ասել են՝ պատրաստվի քեզ պետք է տեղափոխեն Հայաստան: Բայց երբ կբերեն Երևան՝ դեռ պարզ չէ, այս շաբաթ պետք է արդեն Հայաստանում լինի, սպասում ենք: Կարելի է ասել առաջինն քայլն արդեն արված է»,- ասաց Վիկտոր Մարտիրոսյանը:
Վենեսուելայում հուլիսի 10-ին ավելի քան 30 մարդ է տուժել ընդդիմության կազմակերպած հակակառավարական ցույցերի ընթացքում: Ինչպես հաղորդել է Կարակասի Չակաոյի շրջանի վարչակազմը, բժշկական օգնություն է ցույց տրվել 25 ցուցարարի:
«Ընտանիքի վիճակը ծայրահեղ ծանր է, ընտանիքի բոլոր անդամները հաշմանդամություն ունեն։ Վազգենը երկու քույր ուներ, ամուսնացել, գնացել են, հիմա տանը մնում են միայն ծնողները, հորաքույրը, տատիկը»,- ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ընտանիքի անդամները ստանում են հաշմանդամության թոշակ, որը նրանց եկամտի միակ աղբյուրն է։
Ասում են, թե «Սասնա ծռերի» դատավարության հարցում իշխանությունում հետաքրքիր մոտեցում կա՝ գործել հնարավորինս անաղմուկ և չխառնվել դատական գործընթացներին: Սակայն վերջին ծեծուջարդը լրիվ խառնել է իշխանության նախապես ծրագրած սցենարը:
Կանադայի Բրիտանական Կոլումբիա շրջանում սկսված անտառային հրդեհների պատճառով տարհանվել է ավելի քան 14 հազար մարդ:
Թուրքիայի Մանիսա նահանգում գտնվող զորամասերից մեկում զինծառայողը սպանել է ծառայակիցներին:
Հուլիսի 9-ին՝ ժամը 13-ի սահմաններում, հակառակորդը հրետակոծության է ենթարկել Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքի արտերը` թիրախավորելով այնտեղ աշխատող տեխնիկան:
Հուլիսի 9-ին, ժամը 20.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Մուշի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 1982 թ. ծնված Սամվել Հ.-ն:
Փաստացի ավելացել է Երևանում վճարովի ավտոկայանատեղիներից օգտվելու վարձը: Օգոստոսի 1-ից սկսած SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղիի համար վճարումն իրականացնելուց գանձումն ապահովող բջջային օպերատորների միջնորդավճարները վճարելու է քաղաքացին, նրա հաշվից կգանձվի 748 դրամ գումար, որից 500 դրամը՝ որպես ավտոկայանատեղիի վճար, 124.6 դրամը՝ միջնորդավճար և 123.4 դրամը՝ ԱԱՀ:
Հուլիսի 10-ին ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի սահմանային անցակետից ժամը 22.00-ին բաժին բերման է ենթարկվել 1996 թ. ծնված Գրիգոր Մ.-ն։
«Ամենօրյա իրավիճակ է, ամեն ինչ վերահսկելի է։ Երեկ անդառնալի կորուստ ունեցանք, բոլորս սգի մեջ ենք, բայց ընդհանուր իրավիճակը վերահսկելի է»։
«Իգլա» տեսակի զենիթահրթիռային համալիր տեղափոխելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի նյութերն ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և գործը դատարան ուղարկելու համար:
Քուվեյթի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից Պարսից ծոցի ճգնաժամի մասնակիցներին ուղղված համատեղ կոչը դարձել է պետքարտուղար Ռելս Թիլերսոնի մերձավորարեւելյան շրջագայության արդյունքը:
Միացյալ Նահանգները պատրաստել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) բանաձեւի նախագիծ ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին՝ երկրի կողմից հրթիռային փորձարկում անցկացնելու պատճառով:
Դատական համակարգում լուրջ դժգոհություն կա «Սասնա ծռերի» դատերի հետ կապված։ Բանն այն է, որ գլխավոր Դատախազի որոշմամբ, «Սասնա ծռերին» դատարան են տեղափոխում հատուկ մեքենաներով, լրացուցիչ ռեսուրսներ են հատկացվում դատավարությունների կազմակերպմանը, ինչի պատճառով գրեթե բոլոր դատարաններում այդ օրերին քրեական գործերով նիստերը հետաձգվում են։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ հուլիսի 11-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
«Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարությամբ Ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է սկսվել, բացի այդ, ոստիկանության պետի հրամանով ոստիկանության մեկ ծառայող ազատվել է զբաղեցրած պաշտոնից և ուղարկվել կադրերի ռեզերվ»։
Մարդկանց տրամադրությունները մարտական են: Ընդամենը մի քիչ լարվածություն առաջացավ վերջին դեպքերի առնչությամբ: Իրավիճակը սրվեց ու կրակեցին Հարավային թևի ուղղությամբ: Սակայն, ընդհանուր առմամբ, ամեն ինչ նորմալ է, և արտառոց որևէ բան չկա ժողովրդի և՛ տրամադրության, և՛ ընկալումների մեջ: