«Ադրբեջանական պատվիրակությունը շարունակելու է անել այն, ինչ ավանդաբար. փորձելու է լոբբինգ անել, մարդ գնել, քվեարկություն, քվեներ գնել, այլ հարց է, թե հայկական պատվիրակությունն ի հակակշիռ դրա՝ ինչ է անելու կամ դա ինչպես է կանխելու»:
«Քոնոր ՄաքԳրեգորը մեծությամբ երկրորդ անունն է ММА-ում: Նա շատ անգամներ է ռինգ դուրս եկել և արել այն, ինչ պետք է անի: Ակնհայտ է, որ Քոնորը շատ բան է ճիշտ արել, որ հայտնվել է այնտեղ, որտեղ որ է:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Իդլիբի նահանգն ամբողջությամբ, Հալեպի մի մասը, Լաթաքիան և Հոմսը Աստանայում ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա մտնում են Սիրիայում հաստատված անվտանգության գոտիների մեջ:
Նոր հանցադրվագներ բազմաթիվ գյուղացիների խաբած և կեղծ փողերով գառ ու ոչխար ձեռք բերած եռյակի գործունեությունից։
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 4-ին ընդունել է «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999», «Միսիս գլոբ-2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին:
Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև զբոսաշրջության ոլորտում ակտիվո համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով:
Ընդհանուր առմամբ` Երևանում (բացի Նորք-Մարաշից) 2017 թվականի առաջին եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1 քառակուսի մետր մակերեսի միջին գինը կազմել է 272 հազար 800 դրամ, 2016 թվականի նույն ժամանակահատվածում` 274 հազար 600 դրամ, իսկ 2016-ի չորրորդ եռամսյակում` 275 հազար 100 դրամ:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Քրիստին Մուտոնենը և Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինն ափսոսանք են հայտնել, որ հնարավոր չի եղել համաձայնության հասնել Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեության մանդատի ժամկետը երկարաձգելու շուրջ:
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը պատասխանել է իշխանական կայքերից մեկի հարցերին եւ մեծապես լույս սփռել երեկ «Ծառուկյան» դաշինքի հետ կատարված սկանդալային իրադարձությունների վրա:
Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում տեղի է ունեցել «Առևտրատնտեսական համագործակցություն» թեմայով կլոր սեղանքննարկում:
Անկեղծ ասած, երբեւէ մտքովս չէր անցել, թե օրերից մի օր ստիպված կլինեմ նամակ գրել Ձեզ, հատկապես, որ վաղուց արդեն դուրս եմ եկել այն տարիքից, երբ կինոսավանի սերերին երկու բառ գրելու ցանկությունը մի կերպ հաղթահարվում էր հասցեի անգիտությամբ։ Հիմա էլ, ճիշտն ասած, չգիտեմ Ձեր հասցեն, բայց անափ վրդովմունքս, ես կասեի, նույնիսկ՝ զայրույթս, ստիպում են գրիչ վերցնել ու գրել… թեկուզ անորոշ հասցեով։
Հայաստանում 2016 թվականի տարեվերջի դրությամբ հաշվառվել է 13 մուրացիկ և թափառաշրջիկ անչափահաս:
Ծաղկաձորում մեկնարկել է «Զինծառայողների հոգևոր և հոգեբանական կայունության ապահովումը» թեմայով երկօրյա սեմինարը, որին մասնակցում են զորամասերի հրամանատարների` անձնակազմի հետ տարվող աշխատանքի գծով տեղակալները, ԶՈՒ հոգևոր սպասավորները, զինվորական հոգեբաններ, պաշտպանության նախարարության հետ համագործակցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Տավուշի մարզում ականի պայթյունից վիրավորվել է ՀՀ Զինված ուժերի զինծառայող Շիրազ Կամոյի Սահակյանը:
13 տարիների ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ Նախագահի ամենամյա կրթական պարգևի մրցանակին են արժանացել 409 ուսանողներ և աշակերտներ:
Հետաքրքիր է՝ ո՞ւմ կվաճառվի Սևան-Հրազդանը։ Եթե, իհարկե, վաճառքի մասին լուրն իրականություն է և ոչ թե համակարգում ինչ-ինչ տրամադրություններ ստուգելու սպեկուլյացիա։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, քննարկել Հայաստանի էներգետիկ քաղաքականությանը, էներգետիկ համակարգի երկարաժամկետ (մինչև 2036 թվականը) զարգացման ռազմավարությանը, ենթակառուցվածքների արդիականացմանը, ներդրումային ծրագրերի իրականացմանը, հանքարդյունաբերության ոլորտին առնչվող մի շարք հարցեր:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է Երեւանի ավագանու 2017 թվականի ընտրությունների քվեաթերթիկների նմուշը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը:
Սրտի հիվանդությունները միանգամից կլինիկական ախտանիշեր չեն ունենում։ Ճարպակալումը, ծխախոտի օգտագործումը, նստակյաց կյանքը սիրտ-անոթային համակարգի գլխավոր թշնամիներն են։ Բայց սրտի առողջության հետ կապված խնդիրներ կարող են ունենալ նաև նրանք, ովքեր հետևում են սեփական առողջությանը։
«Ծառուկյան» դաշինքից Շիրակի մարզից տարածքային ցուցակով առաջադրված Մուշեղ Սաղաթելյանը հայտարարեց, որ մանդատից հրաժարվելու դիմում չի գրել։ Հարցին, թե՝ ո՞վ է գրել այդ՝ ԿԸՀ ներկայացված դիմումը, Սաղաթելյանը պատասխանեց. «Թուլատը։ Չեմ հրաժարվում մանդատից, ո՞նց ասեմ՝ հրաժարվում եմ։ Խարդախություն է տեղի ունենում»: Սաղաթելյանը խոստացավ խարդախի անունը բացահայտել ավելի ուշ։
Չինաստանի հյուսիսում եւ երկրի մայրաքաղաք Պեկինում օդի մեջ վնասակար մասնիկների պարունակության մակարդակը նորման գերազանցել է 20 անգամ, ինչի մասին հայտնել է BBC News-ը։
«Մենք մի քայլ մոտեցանք «Կարդիֆին» և երջանիկ ենք դրանից: Ինձ հիասքանչ եմ զգում: Ես ինձ այնպես էի նախապատրաստել, որպեսզի լավ մարզավիճակում մոտենամ Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի որոշիչ փուլերին»:
«Դա բացարձակ սուտ է, իրականությանը չի համապատասխանում եւ կարծում եմ, որ եթե իրավական կողմին անդրադառնանք ու իրավապահ մարմինները որոշեն այս հարցով զբաղվել, ապա, միանշանակ, սուտ մատնության մեղադրանք կարող է նրանց առաջադրվել, որովհետեւ մեկ ձեռագրաբանական ուսումնասիրությունն էլ բավարար է, որ վերջ դրվի այս խոսակցություններին»։
Արմեն Խաչատրյանը, 2009թ.-ից մինչև 2016թ.-ի հունիսի 9-ը զբաղեցնելով ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային բաժնի հաշվապահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով պարբերաբար տարբեր եղանակներով հափշտակել է ծառայության կողմից բռնագանձված և իր վստահությանը հանձնված գումարները:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը հայտնում է իր մտահոգությունը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու՝ Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 4-ին Երևանում հանդիպեց Արցախի ԱԳՆ ղեկավար Կարեն Միրզոյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
New World Design Ltd.ֆիրմայի դիզայներները թույլտվություն են ստացել փչովի ոսկեգույն խոզեր տեղադրել Չիկագոյի «Թրամփ Թաուեր» հյուրանոցի դիմաց:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը մոտ ժամանակներս պետք է լքի իր նստավայրը՝ Ելիսեյան պալատը՝ այն զիջելով պետության հաջորդ ղեկավարին, ափսոսանք չի զգում մոտալուտ տեղափոխումից։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու, բռնաբարելու դեպքի հանգամանքները։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել տուժած անչափահասի քրոջ ամուսնուն։