Բաժիններ՝

«Կարո՞ղ է արդյոք Քոնոր ՄաքԳրեգորը հաղթել ինձ: Բռնցքամարտում ամեն ինչ հնարավոր է». Ֆլոյդ Մեյվեյզեր

Ո՞վ ես դու և որտե՞ղ ես պահել իսկական Ֆլոյդին:

«Քոնոր ՄաքԳրեգորը մեծությամբ երկրորդ անունն է ММА-ում: Նա շատ անգամներ է ռինգ դուրս եկել և արել այն, ինչ պետք է անի: Ակնհայտ է, որ Քոնորը շատ բան է ճիշտ արել, որ հայտնվել է այնտեղ, որտեղ որ է:

Ես մի քանի տարի անցկացրել եմ ռինգից դուրս. ես արդեն 40 տարեկան եմ: Իսկ Քոնորը դեռ 30 չկա: Դա կարող է առանցքային լինել, ո՞վ գիտի: Նա ևս հուժկու հարված ունի:

Կարո՞ղ է արդյոք սենսացիա լինել իմ՝ Ֆլոյդ Մեյվեյզերի դեմ մենամարտում: Չեմ կարող ասել: Բռնցքամարտում ամեն ինչ հնարավոր է»,- ասել է Մեյվեյզերը TMZ-ին:

Մեյվեյզեր-ՄաքԳրեգոր մենամարտի անցկացման օրը դեռ նշանակված չէ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս