Բաժիններ՝

«Ես այս մոլորակից եմ». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին ողջույն է փոխանցել մի այլմոլորակայինի:

«Մենք մի քայլ մոտեցանք «Կարդիֆին» և երջանիկ ենք դրանից: Ինձ հիասքանչ եմ զգում: Ես ինձ այնպես էի նախապատրաստել, որպեսզի լավ մարզավիճակում մոտենամ Պրիմերայի և Չեմպիոնների լիգայի որոշիչ փուլերին:

Մի փոքր հաջողություն է պետք, բայց գործերը գերազանց են ընթանում: Ոչ միայն ինձ մոտ, այլ նաև՝ ամբողջ թիմի:

Ա՛յ դրա համար էլ ես ասում եմ, որ գործին հավատարիմ լինելու և ջանադրաբար աշխատելու պայմաններում արդյունքը պետք է գա: Ես երջանիկ եմ, ես հաջողակ եմ և ես այս մոլորակից եմ»,- ասել է Ռոնալդուն «Ռեալի» պաշտոնական կայքին:

Կարդացեք նաև

«Արքայական ակումբը» ջախջախեց «Ատլետիկոյին» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում 3:0 հաշվով: Բոլոր 3 գնդակները խփեց Կրիշտիանու Ռոնալդուն:

«Ատլետիկո»-«Ռեալ» պատասխան խաղը տեղի կունենա մայիսի 10-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031