Չինաստանի Յունանի նահանգի երկու գյուղերի բնակիչները գանգատվում են հազարավոր բազմոտնիկներից, որոնք անձրեւներից հետո դուրս են թափվել փողոցներ:
2017 թվականի ապրիլի 1-ից հետո դիմելու դեպքում ընտանեկան դրամագլուխը պարբերական վճարումներ կատարելու միջոցով կարող է տնօրինվել դիմելու ամսվա 1-ից:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 26-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Գյումրի քաղաքի` Ռուսթավելի փողոցի և 1, 2, 3, 4 նրբանցքների, Աբովյան փող. 1, 2 նրբանցքների, 1 փակուղու և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինն օժտված կլինի նաև անհրաժեշտ գործիքակազմով և լծակներով, գործիքակազմի կարևորագույն տարրերից մեկն էլ պատասխանատվության միջոցներ կիրառելու կարողությունն է: Բացի այդ, հայտարարագրման հետ կապված պահանջները խախտելու դեպքում մարմինն անմիջականորեն կիրառելու է պատասխանատվության միջոցներ»,-նշել է Ա. Հովհաննիսյանը:
Մեքսիկան և Միացյալ նահանգները շարունակում են համագործակցել ապօրինի թմրամիջոցների փոխադրման ճանապարհների, այդ թվում՝ ստորգետնյա թունելների բացահայտման և արգելափակման ուղղությամբ:
Մեր կուսակցությունում չի կարող լինել հակասություն։ Այս մասին այսօր, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով վարչապետի եւ ՀՀԿ վերնախավի միջեւ առկա լարվածության մասին տեղեկություններին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ բրյուսելյան հանդիպումից առաջ անդրադարձել է թուրքական իշխանությունների կողմից Ինջիրլիքի ռազմաբազա գերմանական պատգամավորների մուտքը արգելելու հարցին:
Հայաստանում արդեն արտադրվում են ջերմային կոլեկտորներ, որոնք հնարավորություն են տալիս արեգակնային էներգիան օգտագործել կենցաղում կիրառվող ջրի տաքացման համար: Իսկ ֆոտովոլտային մոդուլներ կիրառում են առանձին հիմնարկություններ:
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում ունեցած հանդիպման ժամանակ քննարկել են Եվրոպական միության և Թուրքիայի հարաբերություններում առաջացած փակուղուց դուրս գալու ելքերը:
Ճանապարհային ոստիկանությունը բազմիցս զգուշացրել է վարորդներին՝ ձեռնպահ մնալ առանց հատուկ թույլտվության վերասարքավորված խլացուցիչներով, գերհզոր հատուկ ձայնային ազդանշան արձակելու սարքավորումներով, ինչպես և լուսաթափանցելիության չափի խախտումով հողմապակիներով կահավորված ավտոմեքենաներով երթևեկելուց:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հրապարակել է հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում ստացած նվիրաբերությունների աղյուսակն՝ ըստ երկրների:
«Հալեպում կրակոցներ չկան, երբեմն փոքր դեպքեր, անակնկալ ընդհարումներ լինում են, սակայն նախկին օրերի անապահով վիճակը չկա: Քաղաքում հանգիստ է»,-ասաց Ժիրայր Ռեիսյանը:
Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես եկավ հայեցակարգային ելույթով՝ ներկայացնելով երկարաժամկետ ռազմավարական ծրագիր:
Նորանշանակ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանին այսօր լրագրողները հնարավորություն չունեցան հարցեր ուղղելու կառավարության նիստից հետո՝ ի տարբերություն նախկինում մարզպետի պաշտոնը նոր ստանձնած գործիչների, որոնք չէին խուսափում ԶԼՄ-ներից։ Հայտնի չէ, թե նա ինչպե՞ս և ե՞րբ հեռացավ կառավարության շենքից։
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշել է Կարեն Կարապետյանի ղեկավարած կառավարությանը հնարավորություն տալ առանց էական փոփոխությունների շարունակել աշխատանքը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի նոր շտաբբնակարանում շրջայցի ժամանակ, որը կազմակերպել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, կտրուկ հրել է իր դիմաց կանգնած Մոնտենեգրոյի վարչապետ Դուշկո Մարկովիչին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան:
ԱՄՀ-ի զեկույցի համաձայն՝ աճել են նաև Ռուսաստանի և Ղազախստանի, Արգենտինայի ոսկու պաշարները: Ռուսաստանի դեպքում այդ աճը կազմել է 7.2 տոննա, իսկ ընդհանուր պաշարների ծավալը՝ 1687.3 տոննա:
Հայաստանի և Եվրոպական Միության միջև համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի տեխնիկական և իրավական մշակումների աշխատանքները լիարժեքորեն ընթացքի մեջ են: Մայիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և հրամանագրեր է ստորագրել և նախարարներ նշանակել:
Հայաստանում առաջին անգամ կազմակերպվում է ՏՏ ընկերությունների միջև փեյնտբոլի սիրողական մրցաշար: Այս միջոցառման կազմակերպիչներն են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնը (ԳՏԿ) և ԼԵԳԵՈՆ փեյնտբոլի ակումբը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել Դավիթ Հարությունյանը:
«ԵՏՄ-ն շարունակում է մնալ տնտեսական համագործակցության ֆորմատ, իհարկե, այն ունի քաղաքական բաղադրիչներ, բայց իր դերն այդքան էլ առաջնահերթ չէ այդ առումով»։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ստորագրել է Սուրեն Կարայանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին հրամանագիր։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վաչե Գաբրիելյանին ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար նշանակելու մասին։
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար է նշանակվել Էդվարդ Նալբանդյանը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Վիգեն Սարգսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար:
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է թիվ 354 բանաձևը, որով դատապարտում է մայիսի 16-ին ԱՄՆում Թուրքիայի դեսպանի նստավայրի դիմաց Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների դեմ բռնությունը և կոչ է անում օրինազանցներին ենթարկել քրեական պատասխանատվության և քայլեր ձեռնարկել նմանատիպ միջադեպերը բացառելու համար:
«Կարծում ենք, որ հողն առանձնակի նշանակություն ունի: Վրաստանը փոքր երկիր է և գյուղատնտեսական նշանակության հողերը պետք է տրվեն վրացիներին՝ բացառությամբ հատուկ դեպքերի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն:
Հայաստանի Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացրած Եվրոպական խորհրդարանի պատվիրակությունը դրական է գնահատել ընտրությունների ընթացքը, սակայն նշել է, որ դեռ շարունակում են թերություններ մնալ, որոնք լուծման կարիք ունեն: