
Օլանդը Ելիսեյան պալատում իրեն չէր զգում ինչպես տանը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, որը մոտ ժամանակներս պետք է լքի իր նստավայրը՝ Ելիսեյան պալատը՝ այն զիջելով պետության հաջորդ ղեկավարին, ափսոսանք չի զգում մոտալուտ տեղափոխումից։
Ինչպես պատմել է Օլանդը Nouvel Observateur հանդեսում հրապարակված հարցազրույցում, նա հիշեցրել է, որ Ելիսեյան պալատում ինքը «լոկ ժամանակավոր կենվոր է»:
«Եվս հինգ տարվա նախագահությունը կլիներ եւս հինգ տարվա մշտական անհանգստություն, անձնական կյանքի եւ ազատության զրկանք: Այստեղ լինելը բացարձակ ինքնազոհաբերություն է»,-ասել Է Ֆրանսիայի ղեկավարը:
Նա հիշեցրել է, որ «անվտանգության նկատառումներով, որոնք ուժեղացվել էին ահաբեկչական գործողությունից հետո, ինքն օր ու գիշեր ապրել է Ելիսեյան պալատում»: «Եվ Ելիսեյան պալատում դու չես կարող լինել ինչպես տանը»,-նշել է Օլանդը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: