
Չիկագոյի իշխանությունները թույլատրել են Թրամփի անունը փչովի խոզերով փակել նրա հյուրանոցի վրա

New World Design Ltd.ֆիրմայի դիզայներները թույլտվություն են ստացել փչովի ոսկեգույն խոզեր տեղադրել Չիկագոյի «Թրամփ Թաուեր» հյուրանոցի դիմաց: Այդ մասին հայտնել է The Architects Newspaper-ը:
Հեղինակների մտահղացմամբ՝ փչովի խոզերն օդում կկախվեն ուղղակի Թրամփի աշտարակի անվան ցուցանակի դիմաց: Այս գաղափարի մասին դիզայներները հայտնել էին տարավին 2016 թվականի նոյեմբերին, երբ Դոնալդ Թրամփն ընտրվեց ԱՄՆ-ի նախագահ, ինչը հարուցել էր ճարտարապետների դժգոհությունը:
Իսկ այժմ նրանց հաջողվել է համաձայնության գալ իշխանությունների հետ եւ որոշել լոգիստիկան. հելիումով լցված ոսկեգույն խոզերը կապված կլինեն Չիկագո գետի վրայի հատուկ ամրությունների:
Փչովի խոզերին կտեղավորեն մեկ օրով, ենթադրաբար, դա տեղի կունենա 2017 թվականի օգոստոս-սեպետեմբերին, հաղորդել է «Ինտերաֆաքս»-ը: