Գերակա ոլորտներում պետության կողմից սուբսիդավորման նոր քաղաքականություն է իրականացվելու: Այսօր ՀՀ կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ ժամանակն է, որպեսզի կառավարությունն ակտիվ տնտեսվարողներին գործուն աջակցություն ցուցաբերի:
Մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ՀՀ ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է ՈրոտՄայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը, ներսում կան արգելափակված քաղաքացիներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նորաշենի գյուղապետ Նորիկ Գրիգորյանը չի պատկերացնում, թե ով կարող էր մայիսի 3-ին երեկոյան իր նկատմամբ մահափորձ կատարել:
Մայիսի 3-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Մ. Գ.-ին կարճատև տեսակցությունից հետո կատարված խուզարկությամբ մոտից հայտնաբերել են 2,7 գրամ սպիտակ փոշենման զանգված և մեկ ներարկիչ` լցված 2 մլգ թափանցիկ հեղուկով:
Մոսկվայի Կարմիր հրապարակը այցելուների համար փակ կլինի մայիսի 4-ից մինչեւ 9-ը:
Պիեր Պևիչը նշեց, որ հայկական ստարտափերի հետ կապված հիմնական խնդիրները վերաբերում են գաղափարները շուկայում իրացնելուն, ստարտափից բիզնես անցում կատարելու համար անհրաժեշտ հմտությունների բացակայությանը:
Սեռական բռնությունն ահաբեկչության եւ խոշտանգումների գործիք է դարձել զինված հակամարտությունների պայմաններում, ահաբեկչական խմբավորումներից շատերը Սիրիայում, Իրաքում եւ Նիգերիայում առեւանգում են կանանց, նրանց վերածում սեռական ստրկուհիների եւ վաճառում բաց շուկաներում:
Մեծ Բրիտանիայում մեկնարկել են իշխանության տեղական մարմինների մասնակի ընտրությունները:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Էնրիկո Ապրիամովը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:
Երեկ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովն ազատվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից: Նա ոչ միայն ազատվել է պաշտոնից, այլև արձակվել զինվորական ծառայությունից:
2016 թվականի ապրիլյան պատերազմի ընթացքում բազմաթիվ զինծառայողների զոհվելու հանգամանքով պայմանավորված՝ ենթախմբի անդամները հրաժարվել են զինծառայողների կյանքի համար վտանգավոր բռնության գործադրմամբ զինված հարձակմանը մասնակցելուց, իսկ 2016 թվականի մայիսի 20-ին իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել են կազմակերպված խմբի անդամներին հատկացված հրազենն ու ռազմամթերքը, և Ժիրայր Սեֆիլյանի կամքից անկախ հանգամանքներով շենքերի, շինությունների զավթումն ավատին չի հասցվել:
«Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենը մայիսի 3-ի երեկոյան կայացած հեռուստաբանավեճի ընթացքում կարծիք է հայտնել, որ եթե ինքը հաղթանակ չտանի երկրի նախագահական ընտրություններում, ապա Ֆրանսիան ղեկավարելու է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվն աշխարհում հասել է 1,94 միլիարդի:
Մենք, բնականաբար, դեմ ենք սրան, հեչ մարդ չգիտի, որ տեղափոխեցին Ռուսաստան արդյոք կնստի՞ ճաղերի հետևում ու իրեն հասանելիք պատիժը կկրի՞, թե՞ ազատ կարձակեն։ Մեր անելիք քայլն այն է, որ մենք բողոքարկելու ենք մինչև Եվրադատարան, ուրիշ հնարավոր անելիքներ չունենք:
Արագածոտնի մարզի Վերին Բազմաբերդ գյուղում՝ ծովի մակերևույթից 1600 մետր բարձրության վրա, սոցիալապես անապահով վիճակում է ապրում Շահինյանների բազմազավակ ընտանիքը (4 անչափահաս երեխա):
Ճանաչողներին խնդրում ենք արձագանքել:Դեղատանը կողոպուտ կատարողը դեռևս չի հայտնաբերվել
Ֆրանսիացի հեռուստադիտողները նախընտրական հեռուստաբանավեճի հաղթող են ճանաչել «Հառաջ» շարժման հիմնադիր, հանրապետության էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնին: Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով հարցման տվյալներին, որը BFMTV հեռուստաալիքի պատվերով անցկացրել Է Elabe հետազոտական ինստիտուտը, նա առավելության է հասել «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին լե Պենի նկատմամբ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Յուվեցի Կարոյի՝ Կարո Կարապետյանի փեսա Գոռ Առաքելյանը երեկ ազատ է արձակվել: Վերնիսաժի գործով 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Գոռ Առաքելյանին դիմավորելու համար «Նուբարաշեն» ՔԿՀ են այցելել պաշտոնյաներ, քրեական հեղինակություններ, անգամ՝ աստղեր:
«Սովորության համաձայն թողնելու ենք, որ յուրքանաչյուրն իր ցանկությամբ ընտրություն կատարի: Մեր դիրքորոշումը դրական չեզոքություն պահպանելն է: Ամեն դեպքում մենք հավանական բոլոր թեկնածուների հետ աշխատելու ենք: Ինչպես գիտեք, Իրանի նախագահի աթոռի համար պայքարում է 6 թեկնածու: Փորձելու ենք նախնական կապեր հաստատել թեկնածուների հետ` ներկայացնելով մեր խնդիրները, մեր պահանջները»,-ասաց Կարեն Խանլարյանը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից չորս օր առաջ երկու թեկնածուները՝ Մարին լե Պենը եւ Էմանուել Մակրոնը, չափազանց թեժ հեռուստատեսային բանավեճի ընթացքում խստագույն մեղադրանքներ են ներկայացրել միմյանց, տեղեկացնում է BBC-ն:
Երբ երկիրը հնդկական սերիալներ է նայում, լրագրողներն էլ ստիպված են հնդիկ դերասանների հետ հարցազրույցներ անել։ Մեր լրագրող Աննա Պապիկյանը կապվել է «Ի՞նչ կոչել այս սերը» հեռուստասերիալի գլխավոր հերոսի՝ Արնավի դերակատար Բարուն Սոբտի հետ եւ զրուցել նրա հետ։ Դերասանն ասել է, որ գիտի Հայաստանի մասին:
ՊԵԿ հրապարակած հազար խոշոր հարկատուների ցանկում այս անգամ չկա «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ն, որը նախորդ տարի 278-րդն էր. այն ժամանակ այս ընկերությունը վճարել էր մոտ 85,6 մլն դրամ հարկ: Հատկանշականն այն է, որ «Փարկինգ սիթի սերվիս»-ը խոշոր հարկատուների ցանկից դուրս մնաց պետականացվելուց հետո, երբ բաժնեմասերն ամբողջությամբ «նվիրեց» Երեւանի քաղաքապետարանին:
Մայիսի 4-ին, ժամը 09:08-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանում ավտոմեքենան կամրջից ընկել է Որոտան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ բախվել են «BMW 750I» մակնիշի 01 NM 015 և «Opel» մակնիշի 34 LR 369 պետհամարանիշերով ավտոմեքենաները (վարորդ՝ Է. Ա.): «Opel» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, իսկ «BMW 750I» մակնիշի ավտոմեքենայից առկա է բենզինի արտահոսք:
«Մենք կանգնենք ձեզի լսենք հա՞, չե՞ս ամաչում»,- բղավում էին նրանք, ապա հայհոյում փաստաբանին: Կարգադրիչները փորձում էին նրանց դուրս հրավիրել, երբ հարազատներից մեկը հայհոյանք ուղղեց նաեւ դահլիճում ներկա գտնվողներին (այդ պահին դահլիճում էին դատավորը, ամբաստանյալները, տուժողների իրավահաջորդները, փաստաբանը, լրագրողները):
Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 460 կրակոց:
ԲՀԿ-ական պատգամավորներն այս օրերին «ընդհատակում» են, ինքնաբացարկների և դրան հաջորդած զարգացումների մասին խուսափում են կարծիք հայտնել։
Վրաստանի ընդդիմությունը կանխատեսում է, որ իշխանությունները ամռան ընթացքում կբարձրացնեն բնական գազի սակագինը:
«Ես հաղթանակի ճանապարհին էի, սակայն հոկտեմբերի 28-ի Ջիմ Քոմիի նամակը եւ ռուսական Վիքիլիքսը կասկածներ սերմանեցին իմ կողմնակիցների շրջանում»:
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը ավելի քան 11 միլիոն դրամ արժողությամբ պարտատոմսեր ունի: Այդ մասին տեղեկանում ենք դեսպանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացված 2016 թ. տարեկան հայտարարագրից: