Բաժիններ՝

Սանկտ Պետերբուրգը Երևանը դիտարկում է որպես զբոսաշրջության նախընտրելի ուղղություն

Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև զբոսաշրջության ոլորտում ակտիվո համագործակցությունը զարգացնելու նպատակով Երևանում տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում «Համագործակցություն տուրիզմի ոլորտում» թեմայով: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի պետ Գևորգ Օրբելյանը, Սանկտ Պետերբուրգի տուրիզմի զարգացման կոմիտեի նախագահի տեղակալ Նանա Գվիչիան, Սանկտ Պետերբուրգի քաղաքային զբոսաշրջային տեղեկատվական բյուրոյի և տարբեր տուրիստական ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ քննարկվել են Երևանի և Սանկտ Պետերբուրգի զբոսաշրջային ներուժի ընդլայնման, սոցիալական գովազդների փոխանակման, համատեղ ծրագրերի մշակման հնարավորությունները:

Ներկայացնելով զբոսաշրջության զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները՝ Գևորգ Օրբելյանը նշել է, որ գործընկեր քաղաքների համագործակցության շրջանակում առաջիկայում սպասվում են նոր նախագծեր:

«Սանկտ Պետերբուրգի հետ համագործակցության շրջանակում Երևանն առանձնահատուկ կարևորում է զբոսաշրջության ոլորտը: Այս ուղղությամբ փոխգործակցությունը համարում ենք արդյունավետ և համոզված ենք, որ այն ավելի խորացնելու լավ նախադրյալներ կան»,- ­ ասել է Գևորգ Օրբելյանը:

Սանկտ Պետերբուրգից ժամանած պատվիրակությունը նշել է, որ իրենք դիտարկում են Երևանը որպես նախընտրելի ուղղություն զբոսաշրջության համար: Նրանք կարևորել են համագործակցությունը և ներկայացրել դրա զարգացման իրենց տեսլականը:

Հանդիպման մասնակիցները կլոր սեղան­քննարկումը գնահատել են արդյունավետ և շատ կարևոր հետագա համագործակցության զարգացման համար

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս