Տարիքային աշխատանքային կենսաթոշակ ստանալու համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերից մեկը՝ ստաժը հաստատող աշխատանքային գրքույկն է: Ընդ որում՝ մեր երկրում տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:….
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր դրական կարծիքն է արտահայտել թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:
Ուժեղացված ծառայություն Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին:
Զարմանալու բաները շատանում են կյանքում եւ տրանսպորտում, թերթերում եւ բարձր պաշտոնյաների ելույթներում, հեռուստատեսությամբ եւ եթերի մյուս անկյուններում։ Եվ այդ բաներն, անկեղծ ասած, ինձ մոտ երբեմն անձի երկվություն են առաջացնում։ Ու ինձ մեկ-մեկ թվում է, թե ես Հովհաննես Գալաջյանն եմ, բայց ոչ այն պատճառով, որ «Ուժն է ծնում իրավունք», այլ որովհետեւ զարմանալու բաները գնալով շատանում ու շատանում են։
Աղջիկը սեռական հարաբերության տեսագրությունը չհրապարակելու դիմաց ամուսնացած տղամարդուց գումարներ էր պահանջել:
Վիեննայի Porgy&Bess հայտնի ջազ ակումբում ապրիլի 28-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր «Հայկական ոգի» խորագրով ջազ երեկո, որին հայկական դասական, ժողովրդական և հոգևոր երաժշտության ինքնատիպ կատարումները ներկայացրեց Կարեն Ասատրյանի ջազ համույթը:
Հարցին, թե այնուամենայնիվ հնարավո՞ր է «ոչ պաշտոնական փոխանակում» Հրաչյա Հարությունյանի և Վալերի Պերմյակովի միջև, քանի որ երկու հարցերը հայտնվել են տեղեկատվական շրջանառության մեջ զուգահեռաբար, որքանո՞վ են գործերը համարժեք, Մինասյանը պատասխանեց, թե չի կարծում, որ այստեղ համարժեքության հարց կա։
Շաբաթներ առաջ գերմանական «Der Spiegel» պարբերականը մեղադրել էր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուին բռնաբարության մեջ: Այժմ գերմանական պարբերականն ապացույցներ է հրապարակել, որոնք փաստում են, որ Ռոնալդուն մեղավոր է բռնաբարության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ով այդ պաշտոնում նշանակվել է 2017 թվականի ապրիլի 14-ին Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ, անցել է իր պարտականությունների կատարմանը:
Սոմալիում սովահար երեխաների թիվը մինչեւ 2017 թվականի վերջը կավելանա մոտավորապես 50 տոկոսով եւ կհասնի 1,4 միլիոնի:
Դարպասապահ Կասպեր Շմեյխելն ամռանը կարող է լքել «Լեսթերը»: Դանիացու համար պայքարում առաջատարը «Մանչեսթեր Յունայթեդն» է: Այս ակումբը դիտարկում է Շմեյխելին՝ որպես Դավիդ Դե Խեային փոխարինող, ում ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»:
ԽՍՀՄ պաշտպանության վերջին նախարար, Խորհրդային Միության մարշալ Դմիտրի Յազովը գտնվում է Մոսկվայի ռազմական հոսպիտալում:
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բանակցությունների առարկա:
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Թուրքիան ներկրված էներգակիրների համար վճարել է 9.1 մլրդ դոլար, ինչը 39 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կատարված վճարից:
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և այն օգտագործելով խարդախություն կատարելու դեպքերի առթիվ նույն ՔԿՀ-ի դատապարտյալ Վալերիկ Հ.-ի հաղորդման հիման վրա:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշում է, որ 2017 թվականին Հայաստանում նախատեսվում է ՀՆԱ-ի 3.2 տոկոս աճ:
Ավելի քան 140 հազար զինվորականներ են մասնակցելու Հաղթանակի զորահանդեսներին, որոնք կանցկացվեն Ռուսաստանի 28 քաղաքներում:
ՀՀ կառավարությունը մայիսի 4-ի նիստում որոշում կընդունի 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին։
ՀՀ կառավարությունը 180 միլիոն դրամ է հատկացնելու «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ»-ին` 1000 հատ նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու նպատակով:
Անգլիական «Տոտենհեմը» հաջորդ՝ 2017-18թթ. մրցաշրջանի մասին պաշտոնական հայտարարություն է տարածել: Մայիսի 14-ին՝ Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդի» հետ տնային խաղով «Տոտենհեմը» հրաժեշտ կտա «Ուայթ Հարթ Լեյնին», իսկ հաջորդ մրցաշրջանի տնային խաղերն ամբողջությամբ կանցկացնի Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում:
Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի` Հայաստան փոխանցման ժամկետը կախված է ռուսական դատարանի վճռից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մայիսի 2-ին այցելել է Երևանի Աշոտ Նավասարդյանի անվան թիվ 196 հիմնական դպրոց։
«Դա, իհարկե, նրանց որոշելու հարցն է։ Չեխիայի խորհրդարանը որոշեց ընդունել, որ տարիներ առաջ տեղի ունեցածը ցեղասպանություն էր, այո, դա իսկապես ցեղասպանություն էր։ Մենք գոհ ենք, որ Գերմանիան նախորդ տարի ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, բայց մեր որոշումը դրանից անկախ էր։ Հաջողություն եմ մաղթում Հայաստանին, այն կարող է վստահել չեխերին, քանի որ չեխերը հայերի բարեկամներն են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ընդգծեց Չեխիայի նախկին արտգործնախարարը։
«Այժմ էլ Ադրբեջանն, այսպես ասած՝ փորձարկում է լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը։ Իհարկե, դժվար է պնդել, թե նա կգնա այդ քայլին, բայց ի տարբերություն 2016թ.՝ այժմ 2014 թվականի անալոգիայով նա սարսափեցման այդ մոդելն է որդեգրել»։
Մազաթափություն հոնքերի հատվածում։ Սա առաջին հայացքից՝ անվտանգ է թվում, սակայն կարող է լուրջ խնդրի նշան լինել։ Բացի ծերացումից, սննդարար նյութերի բացակայությունից և սթրեսից՝ հոնքերի հատվածում մազաթափությունը կարող է առողջության հետ կապված որոշ խնդիրների հետևանք լինել։ Սա կարող է վկայել հիպոթիրեոզի առկայության մասին՝ վահանաձև գեղձի հորմոնների անբավարարություն։
Ուրիշի գույքի բացահայտ հափշտակություն՝ կողոպուտ. դեպքեր և բացահայտումներ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և խոշտանգում կատարելու դեպքերի առթիվ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Էդիկ Ղ.-ի և Երևանի բնակիչ Վահան Խ.-ի հաղորդումների հիման վրա:
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Մարկինիոսն ամռանը կարող է փոխել ակումբը: Հաղորդվում է, որ Բրազիլիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստն առաջարկություններ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», «Մանչեսթեր Սիթիից» և «Բարսելոնայից»:
Երևանի քաղաքապետն անդրադարձավ իր ընդդիմախոսների պնդումներին, թե անցած տարիների ընթացքում Երևանում որևէ աշխատանքի չի արվել: «Սակայն մենք պետք է նայենք Երևանը 4 տարի առաջ և այսօր: Ակնհայտ է, որ անցած տարիների ընթացքում քաղաքի զարգացմանը միտված լուրջ աշխատանքներ են արվել, որոնք շարունակական են: Սա չի նշանակում, որ այլևս անելիքներ չկան: Բազմաթիվ խնդիրներ մնացել են` տրանսպորտ, կանաչ տարածքների ավելացում, բազմաբնակարան շենքերի կառավարում և այլն»,- ասաց Տարոն Մարգարյանը:
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է պատգամավորական մանդատներից հրաժարված անձանց ցանկը: