«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզական-Երևան» մայր ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 25-ին ժամը 10.00-ից մինչև մայիսի 26-ը ժամը 22.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
«Ատլետիկի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Բարսելոնայի» հետ համաձայնեցրել է պայմանագրի բոլոր պայմանները: Համաձայնագիրը նախատեսված է լինելու 2 տարի ժամկետով: Ավելի վաղ Վալվերդեն մերժել էր «Վալենսիային», «Սևիլիային» և ԱՊԼ-ի թիմերին:
Պետությունը բացի անվճար սովորող ուսանողներից, խրախուսում է նաև այն ուսանողներին, ովքեր ունեն բարձր միավորներ, բայց չեն կարողանում հաղթահարել անվճարի շեմը:
Սաուդյան Արաբիան Եւ Արաբական Միացյալ Էմիրությունները խոստացել են 100 միլիոն դոլար ներդնել այն հիմնադրամում, որն ստեղծվել է ԱՄՆ-ի նախագահի դստեր՝ Իվանկա Թրամփի նախաձեռնությամբ:
«Իրանից Հայոց ցեղասպանության հարցում առաջընթաց սպասելը դեռ վաղ է։ Այս տարի գրանցվեց հետաքրքիր գործողություն՝ իրանցիները թույլատրեցին, որպեսզի հայ համայնքը բողոքի ցույցեր անցկացնի Թեհրանում Թուրքիայի դեսպանատան դիմաց»։
Հանովերի ոստիկանության 38-ամյա աշխատակից Բիբիանա Շտայնհաուսը պատմություն է կերտում:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ կատարած այցի ժամանակ Միացյալ Նահանգների անվտանգության ծառայության գործողություններից:
Զինված հակամարտությունների եւ տարերային աղետների հետեւանքով հարկադրաբար իրենց տները լքած մարդկանց թիվը 2016 թվականին կազմել է 31,1 միլիոն:
Անցյալ տարի կայացած «Ավրորա» առաջին մրցանակաբաշխության դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն նշել է, որ տպավորված ու հիացած է արցախցիների տոկունությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում մայիսի 22-ին անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված զինվորական կարգապահության ամրապնդման և մարտական հերթապահության կազմակերպման ու կրման պայմանների կատարելագործման ուղղությամբ կատարվող աշխատանքների քննարկմանը:
Հռոմեական «Մասթերսի» եզրափակչում պարտություն կրելուց հետո Նովակ Ջոկովիչը հայտարարեց Անդրե Աղասիի հետ համագործակցության մեկնարկի մասին: 47-ամյա ամերիկացին Ջոկովիչին կմարզի «Ռոլան Գարոսի» ընթացքում:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խնդիր է դրել արագացնել գերծանր հրթիռի մշակման աշխատանքները:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, Թել-Ավիվի օդանավակայանում չի բռնել ամուսնու ձեռքը:
«Սաուդյան Արաբիան այսօր դառնում է, կոպիտ ասած, Միացյալ Նահանգների տեղապահը տարածաշրջանում, և միանշանակ երկրորդական պլան է մղվում Թուրքիայի դերակատարությունը։ Սաուդյան Արաբիան սուննիզմի միջնաբերդն է, և այս իրավիճակը մեծ տեղաշարժեր և խնդիրներ կարող է առաջացնել սուննիզմի և շիիզմի միջև։ Առանձնապես պետք չէ խորաթափանց լինել՝ հասկանալու համար, որ այս բոլորը, վերջին հաշվով, ուղղվում է դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն»,- ասաց Արման Նավասարդյանը։
Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սևծովյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի նիստը վարելիս, համաձայնել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի այն տեսակետին, որ ՍԾՏՀ-ն ղարաբաղյան հիմնահարցի քննարկման հարթակ չէ։
Հարավային Կորեայի նոր նախագահ Մուն Չժե Ինի վարկանիշը, որը պաշտոնն ստանձնել է մայիսի 10-ին, կազմել է 80,6 տոկոս:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Սյունիքի մարզի բնակչուհու առևանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 3 անձի։
Կառավարությունն արտահերթ նիստում հավանություն է տվել «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Բրիտանական The Guardian թերթը պատմել է օգտատերերի էջերի արդիականացման վերաբերյալ Facebook-ի ներքին կանոնների մասին:
«Միլանի» նոր սեփականատերերը մտադիր են լրջորեն ամրապնդել թիմի կազմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: «Ռոսսոներների» թիվ մեկ նպատակը «Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան։
ՀՀ կառավարությունն արտահերթ նիստում հավանության է արժանացել «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» և հարակից մի շարք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը:
Սպիտակ ելակն առողջության համար բազմաթիվ օգտակար հատկություններ ունի։ Դրա համը բավական նման է անանասի համին։ Այն հարուստ է հակաօքսիդանտներով և սննդարար նյութերով։
«Ինձ թվում է, որ ինչքան այնտեղ լարվի ներքաղաքական իրավիճակը, այնքան սահմանին նրանց ակտիվությունը կավելանա»։
Այս տարի, Կաննի 70-րդ կինոփառատոնի ընթացքում` մայիսի 18-26-ը, կինոշուկայում առաջին անգամ Հայաստանը կներկայանա Village International/Pantiero հատվածում՝ 226 համարի տակ գործող Հայաստանի Հանրապետության տաղավարով, որտեղ այս օրերին հաջողելու իրենց շանսերն են փորձում «Բարս մեդիան» ներկայացնող «Արշալույսի լուսաբացը», Սերգո Ուստյանի «Փոխանակում» և Արթուր Սուքիասյանի «Վիրավոր քաղաքը» կինոնախագծերը: Այնուամենայնիվ, Կաննի կինոշուկա Հայաստանը բերել է նաև ոչ միայն հաղթած երեք նախագծերը. հայկական տաղավարում են հայտնվել նաև մրցույթից դուրս կինոնախագծեր, որոնք օգտագործելով հայկական տաղավարի հնարավորությունները` կներկայացվեն այստեղ:
Մայիսի 18-ին մեկնարկեց Հայաստանի Հանրապետության վեցերորդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նստաշրջանը, ընտրվեցին խորհրդարանի, մշտական հանձնաժողովների նախագահներ։ Նույն օրը կառավարությունը հրաժարական ներկայացրեց, և հենց նույն օրն էլ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ նշանակվեց Կարեն Կարապետյանը, ով առաջիկա շաբաթներին կձևավորի նոր կառավարություն։
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը Մշակույթի նախարարի խորհրդականի պաշտոնում հասարակական հիմունքներով կկանոնակարգի ազգագրական երգ-երաժշտության ոլորտը:
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին ակումբի ղեկավարությանը հաղորդել է, որ հռոմեացիների հետ նոր պայմանագիր չի ստորագրի:
ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: