Մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, մայիսի 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին, ով Հայաստանում է գտնվում «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում:
«Սրանք քաղաքական պայմանավորվածություններ էին. այդ երկրներն (ԱՄՆ-ն, և ՌԴ:- խմբ.) ինչպե՞ս էին պայքարել, որ Ադրբեջանին բացատրեին, որ՝ տղա ջան, այդ գրասենյակը որևէ կապ չունի այլ խնդիրների հետ, բացի Հայաստանի ներքին ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, մամուլի ազատությանը, տնտեսական, բնապահպանական ծրագրերին նպաստելուց։ Իսկ ինչո՞ւ ես դու խանգարում, չէ՞ որ դա բոլորի գրասենյակն է»։
Ռուսաստանը սահմանային հսկողություն է հաստատում երրորդ երկրների այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ժամանում են Բելառուսից կամ մեկնում են այդ հանրապետություն:
Հայաստանը կարող է Ռուսաստանի և Իրանի միջև առևտրի տարանցիկ կետ դառնալ, սակայն կան որոշ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:
Եվրախորհրդի եւ Եվրահանձնաժողովի նախագահներ Դոնալդ Տուսկը եւ Ժան Կլոդ Յունկերը առաջին անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում կունենան մայիսի 25-ին Բրյուսելում:
«Ես շատ շնորհակալ եմ, որ շատ բարձր եք գնահատում իշխանության դերը, որովհետև ես էլ եմ այն կարծիքին, որ Հայաստանում առանցքային քաղաքական ուժը Հանրապետական կուսակցությունն է»:
«Ստեղծված լինելով ՀՀ կառավարության կողմից որպես Հայաստանում աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմների կայացմանն օժանդակող կառույց՝ մենք խիստ կարևորում ենք այս համագործակցությունը, քանի որ այն, բացի նրանից, որ անմիջական օժանդակություն է ապահովում հայ ֆերմերին և նպաստում է ռիսկերի նվազեցման այլընտրանքային մոտեցումների տարածմանը, նաև ցուցադրում է աղետների ռիսկի նվազեցման գործընթացում տարբեր կառույցների միջև համագործակցության արդյունավետությունն ու անհրաժեշտությունը՝ հերթական անգամ ընդգծելով, որ ռիսկերի նվազեցումը չի կարող լինել մեկ կառույցի խնդիր կամ մենաշնորհ»:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը մտադիր է ստեղծել քաղաքական խումբ՝ պետության ղեկավար Դոնալդ Թրամփի նախաձեռնությունների հասարակական դիմադրության ֆինանսավորման համար:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հնգյակ լույս աշխարհ բերած Կարապետյան ընտանիքին կտրամադրի 4-սենյականոց բնակարան:
«Ճանապարհաշինարարական ծրագրերի իրականացման արդյունավետությունը գնահատելու և ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով մեկնարկել են միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները»:
Քիչ առաջ Aravot.am-ին տեղեկություններ էին հասել այն մասին, որ սպանություն է տեղի ունեցել Գյումրու Ղորղանյան փողոցի սեփական տներից մեկում։
Ֆրանսիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում անվտանգությունն ապահովելու համար գործի կդրվեն 50 հազար ոստիկաններ:
«Ազգային ճակատ» կուսակցությունից Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին լե Պենն իրեն հասարակական դժգոհության ձայնափող է հայտարարել՝ պարզաբանելով, որ ընտրությունների երկրորդ փուլում «ժողովրդի պաշտպանության մենաշնորհ» ունի, ինչը չունի իր մրցակիցը՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնը, որը, նրա խոսքով՝ ներկայացնում է ընտրախավերի շահերը։
«Լոկոմոտիվի» նախկին հարձակվող Հովհաննես Գոհարյանը պատմել է Հայաստանի հավաքականի իր նախկին խաղընկերոջ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ փոխհարաբերությունների մասին:
Այսօր լրագրողները ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ինքն իրեն նոր կառավարության կազմում տեսնո՞ւմ է: Ի պատասխան՝ նախարարն ասաց, որ դա կուսակցությունը և վարչապետը պետք է որոշեն:
Սիրիայում սահմանված անվտանգության գոտիների վրայով կարգելվեն մարտական օդուժի, այդ թվում՝ միջազգային կոալիցիայի օդուժի թռիչքները:
Սիրիայի ղեկավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների ներկայությունն Աստանայում դրականորեն կազդի Ժնեւի բանակցությունների վրա, եթե պայմանավորվությունը կատարվի:
Նա նշել է նաև 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված հսկայածավալ կահավորման, ինժեներա-ամրաշինական աշխատանքների և ներդրված նորագույն տեխնոլոգիաների մասին՝ վստահեցնելով, որ պաշտպանության բանակն այսուհետ ևս ի զօրու է պատվով կատարել իր առջև դրված մարտական խնդիրը և ապահովել մեր ժողովրդի անվտանգությունն ու խաղաղ գոյակցությունը: Իսկ հակառակորդի՝ արցախյան հիմնահարցը ուժի դիրքերից լուծելու բոլոր փորձերը դատապարտված են ձախողման:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու կապիտան Շիրազ Սահակյանի՝ վիրավորումներ ստանալու հանգամանքները:
Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել են ընդերքի երկրաբանական ուսումնասիրության ոլորտի պետական կառավարմանը վերաբերող հարցեր:
Հարավային Կորեայի գրանցված բոլոր ընտրողների գրեթե մեկ հինգերորդն արդեն մասնակցել է մայիսի 4-5-ին երկրում անցկացվող նախագահական ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը:
ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի այսօրվա հրամանով գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր դիմումի համաձայն ազատվել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից:
Հայաստանն ու Ռուսաստանը փորձում են գտնել իրավական լուծումներ՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված ռուս նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի պատժի կատարումն ապահովելու համար:
Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` մայիսի 5-ին ժամը 21-30-ից մինչև մայիսի 6-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:
Կիևում կայանալիք «Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը ելույթ կունենա մայիսի 9-ին՝ 1-ին կիսաեզրափակչի ընթացքում իր «Fly with me» երգով:
Մենք ցավում ենք Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային վերջին գործողությունները կորցնելու համար: Տեղում գործողությունները ստանում են ընդունող երկրների աջակցությունը՝ օգնելով ամրապնդել ԵԱՀԿ սկզբունքներին և հանձնառություններին հավատարմությունը, ապահովելով վաղ նախազգուշացում հնարավոր ճգնաժամային կառավարման հարցում ու նպաստելով կառավարությունների ու քաղաքացիական հասարակության միջև երկխոսությանը:
Greenpeace-ի ակտիվիստները մայիսի 5-ի առավոտյան Փարիզի Էյֆելյան աշտարակի վրա ամրացրել են մեծ ցուցապաստառ Ֆրանսիայի ազգային նշանաբանով՝ «Ազատություն:
Այսօր առավոտյան կատարված համայցերի արդյունքներով մայիսի 3-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնում լույս աշխարհ եկած հնգյակի առողջական վիճակի մասին հայտնում ենք, որ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի, «Սուրբ Աստվածամայր» և «Էրեբունի»» բժշկական կենտրոնների նորածնային վերակենդանացման բաժանմունքներում բուժվող փոքրիկների վիճակը շարունակում է մնալ կայուն։
Մայիսի 4-ին, ժամը 9.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Գորիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Որոտան գյուղի կամրջից ավտոմեքենա է ընկել գետը, ինչի հետևանքով մահացել է երկու անձ: