Բաժիններ՝

Հրանուշ Հակոբյանը ողջունում է գեղեցկության համահայկական մրցույթ կազմակերպելու նախաձեռնությունը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մայիսի 4-­ին ընդունել է «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան-1998», «Միսս ԱՊՀ-1999», «Միսիս գլոբ-2009» մրցույթներում հաղթող ճանաչված Գոհար Հարությունյանին: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Նախարարը ողջունեց «Գեղեցկության և նրբագեղության» համահայկական մրցույթ կազմակերպելու՝ «Միսս Հայաստան» հիմնադրամի նախագահի նախաձեռնությունը, որի նպատակն է ամբողջ աշխարհում գտնել հայուհիներ, ովքեր Հայաստանը կներկայացնեն «Միսս աշխարհ», «Միսս տիեզերք» մրցույթներում:

Գոհար Հարությունյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության, աջակցելու պատրաստակամության համար և նշեց, որ մրցույթի ամփոփիչ փուլը տեղի կունենա սեպտեմբերին, կընտրվեն 25-­30 գեղեցկուհի հայուհիներ՝ աշխարհի տարբեր երկրներից և Հայաստանի մարզերից ստացած հայտերի հիման վրա: Մրցույթի մասին հայտարարությունը և հայտերը շուտով կտեղադրվեն «Միսս Հայաստան» հիմնադրամի պաշտոնական կայքում և կուղարկվեն նաև սփյուռքի բոլոր լրատվամիջոցներին, համահայկական կառույցներին ու համայնքներին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031