Իր խիստ ապակառուցողական մոտեցումներով Ադրբեջանը ԵԱՀԿ-ում հայտնվել է բացարձակ մեկուսացման մեջ: Այդ մասին ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի հետ զրույցում մեկնաբանելով ԵԱՀԿ Մշտական խորհրդում կազմակերպության երեւանյան գրասենյակի շուրջ տեղի ունեցած զարգացումները։
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդի հերթական նիստը:
Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկներն իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի`ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ`առաջնագծում:
Մեր հարցին ի պատասխան պարոն Լոզանոն նշեց, որ 3–4 ամսում հնարավոր է կազմակերպել ինչպես իսպանացի, այնպես էլ այլ երկրների ներկայացուցիչ, իր գործընկեր օտարերկրյա ներդրողների այցը Հայաստան:
Մայիսի 4-ին, ժամը 17.15-ին, Զառո Սիմոնյանը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
Ուկրաինայի Ժիտոմիրի մարզի Անդրուշեւյան քաղխորհրդի պատգամավորները որոշում են ընդունել՝ դիմել Գերագույն ռադային եւ Ուկրաինայի նախագահին՝ ապրիլի 24-ը հայտարարելու հայ ժողովրդի ողբերգության զոհերի Հիշատակի օր, տեղեկացնում է analitikaua.net-ը:
Սիրիայում ահաբեկիչների մոտ գտել են դիպուկազարկ զենք ռուսական էլետրոնիկայով: Այդ մասին մայիսի 4-ի երեկոյան հայտնել է «Կոմերսանտ» թերթի կայքը:
ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային վարչությունը (TSA) մայիսի 4-ին ավտոմոբիլային բեռնափոխադրումներով զբաղվող ընկերությունների շրջանում նախազգուշացում է տարածել առեւանգված ֆուրերի միջոցով երկրում հարձակումներ կատարելու հնարավորության մասին:
Պատգամավորի թեկնածուների` ԿԸՀ-ի հրապարակած ինքնաբացարկի դիմումներից պարզ դարձավ, որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը գնում է ԱԺ-ում աշխատելու ու առաջիկայում հրաժեշտ է տալու մարզպետի պաշտոնին: Փոխարենը՝ ՀՀԿ թեկնածուներից ինքնաբացարկ հայտնեց շինանյութի բիզնեսով զբաղվող Սերգեյ Մանուկյանի՝ «Շինանյութի Սերոժի» փեսան՝ Կարեն Բոթոյանը, ով Գեղարքունիքում ամենաշատ ձայներն է ստացել ՀՀԿ թեկնածուներից:
Վենեսուելայում սպանվել է Անսոատեգիի նահանգի պոլիտեխնիկական համալսարանի ուսանողական շարժման առաջնորդը, ինչի մասին հայտնել է El Universal պորտալը։
Գիվի Պապուաշվիլին դատախազություն է կանչել «Ակուրա» գինու գործարանի սեփականատեր Թեյմուրազ Մեգրելիշվիլիին, Նոդար Մոդեբաձեին և տնօրեն Վախթանգ Չախվաձեին, ովքեր «Վրաստանի ծովային բանկ»-ից 2 600 000 լարի վարկ են վերցրել և այդ գումարով ձեռք բերել գինու գործարանի ակցիաների 89.060%-ը, գործարանում ներդրումներ կատարել, խաղողի վազեր տնկել և զբաղվել են գինու արտադրությամբ:
«Կլինի առողջ սնունդ՝ բանջարեղեն, մրգեր: Իմ երազանքն է, որ դպրոցների մուտքի մոտ դրված լինի խնձորներով լի սկահակ: Թե չցանկանան՝թող չուտեն, մեկ է, ի վերջո ուտելու են»,-նշել է Ջեջելավան: Այս մասին հաղորդում է apsny.ge-ն:
Կորեայի ժողովրդական բանակի ընտիր հրետանային կոլեկտիվը, որը պաշտպանում է հարավարեւմտյան ռազմաճակատը, պետք է լիակատար մարտական պատրաստության վիճակում լինի եւ ի զորու լինի հրաման ստանալու դեպքում լիովին ոչնչացնելու հարավկորեացի «խամաճիկներին»:
Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել մի խումբ ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի տարածքից ՀՀ պետական սահմանով գյուղատնտեսական ապրանքներ, այդ թվում՝ ադրբեջանական խնձոր ապօրինի տեղափոխելու վերաբերյալ: Միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված միջոցների արդյունքում պարզվել է, որ վերը նշված ապրանքները ՀՀ պետական սահմանով տեղափոխվել են առանց մաքսային հսկողության՝ կաշառքի դիմաց մաքսային ծառայողների թողտվությամբ:
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ոչ մեծ գերակշռությամբ քվեարկել է առողջապահության բարենորոգության զգալի մասի չեղարկման օգտին, որն իրականացվել էր դեմոկրատ նախագահ Բարաք Օբամայի օրոք եւ հայտնի էր որպես Оbamacare:
Ֆրանսիայի նախագահի թեկնածու, «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն ընտրություններում հաղթելու դեպքում իր հաջողությունը կողմնակիցների հետ միասին մտադիր է նշել փարիզյան Լուվր թանգարանի մերձակա հրապարակում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ողջունում է Սիրիայի իրադրության խաղաղ կարգավորման եւ երկրում անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ Աստանայում ձեռք բերված համաձայնությունները:
Մայիսի 18-ին հրաժարական տվող կառավարության կազմում մեծ փոփոխություններ չեն լինի․ Կարեն Կարապետյանի կադրերը կմնան իրենց տեղում: Պաշտոնին հրաժեշտ կտա միայն աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ կնշանակվի ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, ՄԱԿ-ում ներկայացուցիչ՝ փոխարինելով Արման Կիրակոսյանին:
«Պետական հիմնարկներում այս օրերին սկսվել է Երեւանի ավագանու ընտրությունների համար ՀՀԿ օգտին ցուցակների հավաքագրման գործընթացը: «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, որ խորհրդարանական ընտրություններից առաջ սկանդալում հայտնված դպրոցի եւ մանկապատեզի տնօրենները ոչ միայն դաս չեն քաղել խայտառակվելուց հետո, այլեւ շարունակում են էլ ավելի եռանդուն կերպով ձայների ու ցուցակների հավաքագրման գործընթացը:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ մայիսի 3-ին հերթական ծեծկռտուք-հաշվեհարդարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-22։00-ն ընկած ժամանակահատվածում Վարդենիս քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Կալցևոյի» մոտ դաժան ծեծի են ենթարկվել Վարդենիս քաղաքի բնակիչներ՝ «Պարֆյումերիայի Հակոբ» մականվամբ Հակոբ Պետրոսյանն ու Հայկ Կարապետյանը։
«Ցանկացած մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ, պիտի ենթարկվի իր քաղաքական թիմի որոշումներին: …Ես պատրաստակամ եմ աշխատելու և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում»,- ասաց նա:
Խորհրդարանական ընտրություններից հետո պաշտպանության նախկին նախարար, ՕՐՕ դաշինքի անդամ Սեյրան Օհանյանը գտնվում է Մոսկվայում: Նա նեղ շրջապատում ասել է, որ չի ցանկանում այլևս վերադառնալ Հայաստան։
Մայիսի 4-ին և լույս 5-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 45 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 730 կրակոց:
Թուրքիայի ավտոմոբիլային արդյունաբերության և առևտրի բաժնետիրական ընկերությունը (TÜMOSAN) սկսել է 4X4 զրահապատ մեքենաների սեփական մոդելի արտադրությունը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ մայիսի 5-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն մի շարք տարածքներ։
ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: Մեր աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։ Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, մեր տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից:
«Ծառուկյան» դաշինքի «12-ի գործը», ըստ որոշ տեղեկությունների, համակարգել է ԲՀԿ-ական Աբրահամ Մանուկյանը։ Պարզելով, որ իր թիմը՝ Նապոլեոն Ազիզյան, Հարություն Ղարագյոզյան եւ հարազատ որդին՝ դաշինքի համամասնական ցուցակի 11-րդ համար Արթուր Մանուկյան, հայտնվել է 23 ինքնաբացարկ «ներկայացնողների» ցուցակում, Մանուկյանը գործի է անցել՝ նախաձեռնելով «քցվածների» իրավունքների վերականգման գործընթաց։
Ասում են, թե ԲՀԿ-ում մթնոլորտն այնքան է լարված, որ որեւէ մեկը որեւէ մեկի հետ որեւէ հարց չի քննարկում, միմյանց հեռախոսազանգերին չեն պատասխանում, վախենում են` մի բան այնպես չանեն, «լինչի ենթարկվեն», ասել է` մանդատից զրկվեն:
ՀՀԿ-ի ցուցակով ՄԻԱԿ-ի պատգամավոր Նաիրա Կարապետյանը, ով քարոզարշավից առաջ ԱԺ ամբիոնից իր կոլեգաներին կոչ արեց մնալ բարեկրթության շրջանակներում, քարոզարշավի ժամանակ նոր ոճ կիրառել, ժողովրդին ներկայանալ նոր գաղափարներով, ծրագրով, կոնկրետ քայլերով, կոչ էր արել չզբաղվել պոպուլիզմով, քանի որ դրա ժամանակն անցել է: Դրա փոխարեն առաջարկել էր ներկայանալ սեփական ծրագրերով, վաստակել վստահություն և այդ ճանապարհով քվեի տեր դառնալ:
Պաշտպանության նախարարությունից հափշտակությունների գործով աղմկահարույց բացահայտումները շարունակվում են: Պարզվում է, որ ՀՀ ՊՆ-ին ապրանք մատակարարող ընկերությունների մասնագետները գաղտնի գործարքի մեջ են մտել զորամասի պաշտոնատար անձանց հետ: