
Կարեն Կարապետյանը չեխական ընկերության հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտում գործակցության հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական տեխնիկայի արտադրությամբ զբաղվող «Զետոր» չեխական ընկերության պատվիրակությանը:
Հանդիպմանը քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հնարավորությունները: Ընկերության ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են հայաստանյան շուկա մուտք գործելու, երկարաժամկետ փոխշահավետ գործակցություն սկսելու և ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցում:
Վարչապետ Կարապետյանը ողջունել է «Զետոր»-ի՝ մեր երկրում գործունեություն ծավալելու պատրաստակամությունը, կարևորել կոնկրետ ծրագրերը և հանձնարարել գյուղատնտեսության նախարարին՝ համատեղ քննարկել հետագա քայլերը: