Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Հարվարդում գիտական աստիճան է ստացել այն բանից 12 տարի անց, ինչ թողել է համալսարանը: Այս մասին նա ինքն է գրել Facebook-ի իր էջում:
2017 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 400 314 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից։
Այն ժամանակ, երբ կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերարդ Պիկեն շատ հանգիստ ընդունեց Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների բացականչություններն իր հասցեին, թիմի կիսապաշտպան Իվան Ռակիտիչը չկարողացավ լռել և տվեց իր մեկնաբանությունը:
Պետությունն առանձին թոշակի տեսակ է նախատեսել առավել բարդ և դժվար պայմաններում աշխատող այն քաղաքացիների համար, ովքեր երկար տարիներ հավատարիմ ծառայել են իրենց գործին: Թոշակի այս տեսակը հենց այդպես էլ կոչվում է՝ «Երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակ»:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հարցազրույց է տվել «Նովել դ’Աղմենի» ամսագրին, որում անդրադարձել է 2018 թվականին Երևանում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, դրա կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքին և այլն:
ԱՄՆ վարչակազմը ներկայիս պայմաններում չի նախատեսում մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները և անգամ կարող է դրանք ավելի խստացնել:
«Մեծ յոթնյակի» (G7) երկրները գտնում են, որ Ռուսաստանը և Իրանը պետք է օգտագործեն իրենց ազդեցությունը Սիրիայում ստեղծված իրավիճակի կարգավորման համար:
Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ Հայաստանը ներառվել է աշխարհի 10 երկրների թվում, որտեղ արտահանվում է ռուսական օղու մեծ քանակություն:
Տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Ժերար Պիկեին հարցրել են «Բարսելոնայի» նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասին:
Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի ներկայությունը նախագահի պաշտոնում կարող է ավարտվել խայտառակությամբ ու իմպիչմենտով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին Եգիպտոսի Ալ Մինյա նահանգում ահաբեկիչների կողմից քրիստոնյա ուխտագնացների սպանության կապակցությամբ:
Վարպետ Խանիկին Խանաեւ անունը կնքել է պապիկը: Ասում է՝ այդ տարիներին արդիական են եղել Խանիկ, Վանիկ եւ Ջանիկ անունները: Վարպետն ասում է նաեւ, որ այսօր փոխվել են ոչ միայն անունները, այլեւ՝ սանրվածքները:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և բազմաթիվ հյուրերի հետ այսօր Կամերային երաժշտության ազգային կենտրոնում ներկա են գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 25-ամյակին նվիրված հանդիսավոր երեկոյին:
Այսօր պարզ է դարձել, որ կատալոնական «Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողանա մասնակցել Արքայական գավաթի եզրափակչին:
Կուտակային համակարգի մասնակիցների գումարները կուտակվում են պարտադիր կենսաթոշակային ֆոնդերում, որոնք կառավարում են ֆոնդերի կառավարիչները: Կենսաթոշակային ֆոնդը չի կարող սնանկանալ, քանի որ այն իրավաբանական անձ չէ: Ֆոնդի կառավարչի լուծարվելու կամ սնանկանալու դեպքում մասնակիցների միջոցները չեն վտանգվում, քանի որ դրանք մասնակիցների սեփականությունն են և առանձնացված են կառավարիչների սեփական միջոցներից:
«Ցանկանում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող Հաղպատի վանքի եւ Սանահինի վանական համալիրի հայտում ավելացնել նաև Սանահինի կամուրջը: Սակայն դա երկար գործընթաց է և կարող է տարիներ տևել»,- ասել է փոխնախարարը:
Հայաստանի վեցերորդ գումարման Ազգային ժողովի 9 մշտական հանձնաժողովների ամբողջական կազմերն արդեն հայտնի են: Խորհրդարանը մշտական հանձնաժողովների նախագահներին ընտրել է փակ քվեարկությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Արագածոտնի մարզի բնակիչ Ա. Մ.-ի հաղորդման հիման վրա` մի խումբ անձանց, այդ թվում` ոստիկանության աշխատակիցների կողմից վերջինիս առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքի առթիվ:
Թեև 2016 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնումը շարունակվել է, սակայն սպասվածից ավելի ցածր տեմպով` պայմանավորված նվազման ուղղությամբ ռիսկերի նյութականացմամբ:
Պետության կողմից մասնավորի հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կլիներ, եթե պետությունն այդ ձեռնարկություններում որոշակի պայմաններով մասնավոր ներդրումներ ներգրավեր, և գործընկերային հարաբերություններ ստեղծելով՝ փորձեր ավելի արդյունավետ կառավարել պետական ձեռնարկությունները, այլ ոչ թե՝ դրանք հաներ վաճառքի.
Հափշտակել էր հաշվապահի պայուսակը և փախել: Վնասի չափը 1 միլիոն դրամ էր։
ԱՄՆ-ի Վիսկոնսինի նահանգի բնակչուհին թռել է իր կրոսովերի կապոտին, երբ տեսել է, որ ղեկի առջեւ առեւանգիչ է նստած:
ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր միջբանկային վարկերը 2017 թվականին մարտին կազմել են 66 մլրդ 520 մլն դրամ, որից 11 մլրդ 440 մլն-ն արտարժույթով, իսկ 55 մլրդ 80 մլն-ը` ՀՀ դրամով:
Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի՝ Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը դառնում է ավելի հավանական: Ըստ գերմանական Bild-ի՝ ֆուտբոլիստն ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ ցանկանում է հեռանալ թիմից:
Ավելորդ քաշից ազատվելը, ճարպերի դեմ պայքարելը բարդ խնդիրներ են։ Այս ճանապարհին հաջողություն կարող են ապահովել առողջ սննդակարգն ու ֆիզիկական ակտիվությունը։ Բայց հարկավոր է հաշվի առնել, որ մի քանի միջոցներ ևս կարող են օգնել ցանկալի արդյունքի հասնել։
«Ռեալի» հարձակվող Ալվարո Մորատան սկզբունքային համաձայնության է հասել «Միլանի» հետ: «Ռոսսոներիներն» իսպանացուն տարեկան կվճարեն 7.5 մլն եվրո:
«Արտադրված է Բավրայում» պիտակով հնդկաձավարը շուտով տեղական շուկա կմտնի:
Հալեպի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո տուրիստական տարեշրջանն է բացել առաջին համալիր էքսկուրսիոն շրջագայությունն աշխարհի ամենահին քաղաքում:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Ղպտի Ուղղափառ եկեղեցու պատրիարք Նորին Սրբություն Թաուատրոս Բ-ին՝ ահաբեկչության հետևանքով ուխտագնացության մասնակից 25 հավատացյալների զոհվելու կապակցությամբ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում Ս. Հ.-ի հաղորդման հիման վրա քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության աշխատակցի կողմից խոշտանգում կատարելու դեպքի վերաբերյալ: