«Խոստումը» և «Ռուանդա հյուրանոցը» ֆիլմերի օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջը մայիսի 2-ին UCLA համալսարանում կայացած ընդունելության ընթացքում 5.000 ԱՄՆ դոլար պարգևավճարով մարտահրավերի կոչ է արել կինոգործիչներին ողջ աշխարհով մեկ՝ 60 վայրկյանում և առանց երաժշտության՝ պատմելու մարդու իրավունքների մասին իրենց համար կարևոր որևէ պատմություն:
Գ. Իսագուլյանը չի ուզում դրանցում որևէ արտաքին միջամտության կամ ազդակի գործառույթ տեսնել: Նա համոզված է, որ դրանք ներկուսակցական խնդիրներ են ու շատ արագ իրենց լուծումները կստանան. «Եկեք այդ հարցերին այդքան մեծ նշանակություն չտանք»:
Վրաստանի խորհրդարանն 80 «կողմ» եւ մեկ «դեմ» ձայներով հաստատել է Սահմանադրության վերանայման նախագծի համաժողովրդական քննարկման կազմակերպման հանձնախումբը:
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն այսօր կառավարության նիստից հետո փորձեց խույս տալ լրագրողների հարցերից, թե ի՞նչ է կատարվում ՀՀԿ-ում, և հայտարարեց, որ տեղյակ չէ։ Ի պատասխան դիտարկման, որ ինքը ՀՀԿ կարկառուն գործիչներից է, ցուցակի առաջին հորիզոնականներում էր, Ամիրյանը զարմանք հայտնեց. «Կարկառո՞ւն։ Էդ բառը որտեղի՞ց եք սովորել։ Ես երբեք այդ բառը չեմ օգտագործել, նույնիսկ խորհրդային տարիներին»:
Բուքինգհեմյան պալատը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, Էդինբուրգի դուքսը, աշնանը կհեռանա գործերից եւ կդադարի կատարել իր արարողակարգային պարտականությունները:
«Եթե նայենք առաջնորդող ինդիկատորները, ամեն դեպքում 6.6 % տնտեսական ակտիվությունը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Այդ միտումը, բնականաբար, պահանջում է, որ ներդրումներ կատարվեն, և ամեն դեպքում վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների աշխուժացում»:
Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ), որը կազմակերպում է «Եվրատեսիլ»-ը, կարող է Ռուսաստանին եւ Ուկրաինային տուգանել միջազգային երաժշտական մրցույթի կանոնադրությունը խախտելու համար:
Ես ուղղակի ցանկանում եմ բոլորին հիշեցնել հետևյալը, որ մինչև Ադրբեջանի անկախության ձեռքբերումը, Նախիջանը համարվել է հայկական տարածք: 1921 թվականի Ղարսի պայմանագրի 5-րդ կետը վերաբերում է հենց Նախիջևանին, ընդ որում, շատերն այդ կետը սխալ են մեկնաբանում, բայց այնտեղ շատ հստակ ձևակերպումը կա, որ Նախիջևանն անցնում է Խորհրդային Ադրբեջանի հովանավորության տակ, բայց Հայաստանն այդ տարածքի նկատմամբ սուվերենությունը չի զիջում Ադրբեջանին:
«Թոշակները վճարվում են այն մարզիկներին, որոնք Օլիմպիական խաղերում, Աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում խոշոր արդյունքների են հասել»,- ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Մայիսի 4-ին, ժամը 02:31-ին ահազանգ է ստացվել, որ Մուշ 2 թաղամասի թիվ 51 շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ:
Այն պահից ի վեր, երբ իմացել ենք, որ Դավիթ Յուրչենկոն հայազգի է և հնարավորություն ունի հանդես գալու Հայաստանի հավաքականում, ջանք չենք խնայել եւ բազմաթիվ քայլեր ենք արել նրան հավաքական հրավիրելու կապակցությամբ: Նրա համար խոչընդոտ էր այն հանգամանքը, որ, հանդես գալով Հայաստանի հավաքականում, Ռուսաստանում կհամարվեր լեգիոներ: Բացի այդ, Դավիթը հույս ուներ հանդես գալ Ռուսաստանի հավաքականում:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը իր կայքում հայտարարություն է տեղադրել, որում ասվում է, որ Թուքիայում ահաբեկչական հարձակումների իրականացման հավանականությունը դեռ շարունակում է մնալ բարձր:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 4-ին ընդունել է «Դասարան» կրթական ծրագրի մի խումբ ներկայացուցիչների՝ հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանի գլխավորությամբ:
2017թ. մայիսի 03-ին՝ ժամը 21:10-ին, Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել առ այն, որ որովայնի շրջանի ծակած-կտրած թափանցող վերքով բուժօգնության է դիմել 1987թ. ծնված Ս.Օհանյանը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանի Գուլիստան նահանգում տեղի ունեցած հանքի փլուզման կապակցությամբ, որի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել:
Հունական դատարանը մերժել է 3 թուրք զինվորականներին Թուրքիային արտահանձնելու պահանջը: Ըստ թուրքական «Turkiyegazetesi» թերթի կայքի` նախորդ շաբաթ Հունաստանի վճռաբեկ դատարանը մերժել էր 3 այլ թուրք զինվորականներին (կապիտան Ֆերիդուն Չոբան, կապիտան Աբդուլլահ Յեթիք, կապիտան Սուլեյման Օզքայնաքը) Թուրքիային արտահանձնելու պահանջը:
Ստացած մարմնական վնասվածքներից ուղևորներից երկուսը՝ Դավիթ և Աստղիկ Մկրտչյանները, տեղում մահացել են, իսկ վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ին ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանի Գոլեսթան նահանգում հանքավայրի փլուզման պատճառ դարձած տասնյակ մարդկային զոհերի կապակցությամբ:
Ֆրանսիայի նախագահի թեկնածուների՝ «Հառաջ» շարժման առաջնորդ, հանրապետության Էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնի եւ «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին լե Պենի մայիսի 3-ի հեռուստաբանավեճին ֆրանսիական հեռուստատեսության ալիքներով հետեւել են շուրջ 16,5 մլն հեռուստադիտողներ։
Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի համար կարևոր է Եվրամիության հետ վիզաների ազատականացման մասին պայմանագիր ստորագրել: Հիշատակելով Վրաստանի օրինակը՝ նա ասաց, որ ԵՄ ռեժիմի ազատականացումը չի մեծացնում արտագաղթը:
Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը մայիսի 4-ին, Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Ասկերանի շրջանի ուղղությամբ՝ Ակնայից դեպի հարավարևելք:
Իսկ երեխաների հորական տատիկը՝ տիկին Արմինեն, ասել է. «Լավ են, նոր լսեցի, որոշների ապարատները կհանեն, ինքնուրույն կշնչեն։ Հավատում ենք, որ ամեն բան լավ է լինելու, մենք մեր երեխաների հետ դուրս ենք գրվելու»։
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, որը հայտնի է գլխավորապես թրիլերի եւ սարսափի ժանրի իր վեպերով, կարծում է, թե այն փաստը, որ ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփը միջուկային կոճակը գործի դնելու հնարավորություն ունի, ավելի սարսափելի է իր ցանկացած ստեղծագործությունից:
Մայիսի 5-9-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ոստիկանության Հրազդանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մայիսի 3-ին, ժամը 16.05-ին, բաժին է ներկայացել 1982 թ. ծնված Վարդան Ղ.-ն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը տոլմա ուտելու հետևանքով:
«Ծրագրի նպատակն է ունենալ միջազգային չափանիշերին համապատասխանող սահմանային անցակետ, որը կնպաստի առևտրի և բիզնես միջավայրի բարելավմանն` այդ թվում ապահովելով մարդկանց դյուրին տեղաշարժը սահմանին»,- ընդգծել է ծրագրի ղեկավար Արսեն Ավետիսյանը:
Միացյալ Նահանգների Google ինտերնետընկերությունը հայտնել է խարդախների մասին, որոնք Gmail էլեկտրոնային փոստի օգտատերերին նամակներ են ուղարկում Google Docs ամպային ծառայության անունից, որոնք իրականում պարունակում են վնասաբեր առաքումներ:
ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հրամանով հաստատվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի N6 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարան ձեռք բերելու հավակնորդ ծառայողների ցուցակը:
Կորեայի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ են մայիսի 4-ին մասնակցել երկրի նախագահի ընտրությունների վաղաժամկետ քվեարկությանը