Բաժիններ՝

Լիոնել Մեսսին Չեմպիոնների լիգայի խմբային փուլում խփեց իր 54-րդ գոլը և գերազանցեց Ռաուլի ռեկորդը

Արգենտինացին աչքի ընկավ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

Մեսսին անցավ «Ռեալի», «Շալկեի» և Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվողից, ով Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղերում դարձել էր 53 գոլի հեղինակ: Ընդհանուր առմամբ, «Բարսելոնայի» հարձակվողը գլխավոր եվրագավաթային խաղերում դարձել է 90 գոլի հեղինակ: Դրանցից 6-ը նա խփել է «Մանչեսթեր Սիթիին»:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուների շարքում առաջատարը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն է, ով դարձել է 94 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930