Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում արքայազնի են մտրակել. ԶԼՄ-ներ

Սաուդյան Արաբիայում թագավորական ընտանիքի արքայազն Ալ Սաուդը մտրակվել է կատարած հանցագործության համար, ինչպես նաև ենթարկվել է բանտարկության, հայտնում է սաուդյան «Ալ-Օքազ» թերթը։

Պարբերականի տեղեկություններով՝ արքայազնը մտրակվել է նախօրեին՝ բանտում, որը գտնվում է Ջիդդա քաղաքում։ Նրան մտրակելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ բժիշկը վկայել է, որ հակացուցումներ չկան նման կարգի պատիժ կրելու համար։

Թերթը չի նշում, թե ինչ հանցանք կատարելու համար է դատապարտվել արքայազնը։
Հոկտեմբերին թագավորության իշխանությունները մահապատժի էին ենթարկել սաուդցի արքայազն Սաուդ Ալ Քեբիրին, որը սպանել էր իր ընկերոջը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930