Բաժիններ՝

Ադրբեջանի ԿԲ-ի արժութային պահուստները տարեսկզբից նվազել են ավելի քան 1 մլրդ դոլարով

2016թ. հոկտեմբերին Ադրբեջանի Կենտրոնական բանկի արժութային պահուստները սեպտեմբեր ամսվա համեմատ կրճատվել են 127.2 մլն դոլարով (3.08 տոկոսով)՝ մինչև 4 005.5 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԿԲ-ի կայքում հրապարակված վիճակագրական տվյալներին։

Տարեսկզբից Ադրբեջանի ԿԲ-ի արժութային պահուստները կրճատվել են 1011.2 մլն մանաթով կամ 20.2 տոկոսով։

Ադրբեջանի ԿԲ-ի պահուստները սկսել են կրճատվել 2014 թվականի հուլիսից։ Եթե սկզբում այդ գործընթացը դանդաղ էր ընթանում, ապա (20-50 մլն դոլարի չափով), ապա, սկսած 2014թ. դեկտեմբերից, պահուստների ծավալն սկսել է կտրուկ նվազել՝ կապված երկրում դոլարային զանգվածի պահանջարկի կտրուկ աճի հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930