
«Պոբեդա»-ն» ամենօրյա թռիչքներ կիրականացնի Թբիլիսի

«Պոբեդա» լոուկոստեր-ավիաընկերությունը (մտնում է «Աերոֆլոտ» խմբի մեջ) Մոսկվա-Թբիլիսի չվերթների թիվը, Դոնի Ռոստովում վայրէջքով, կավելացնի շաբաթական մինչեւ յոթ անգամ: Այս մասին հայտնել է ավիափոխադրողի գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը:
«Այժմ «Պոբեդա»-ն» Վրաստանի մայրաքաղաք Է թռչում շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի եւ շաբաթ օրերին: Բայց արդեն մոտ ժամանակներս պլանավորվում է չվերթները դարձնել ամենօրյա»,- ասել է Կալմիկովը:
«Պոբեդա»-ն» կազմավորվել է 2014 թվականի սեպտեմբերի 16-ին ԵՄ-ի պատժամիջոցների տակ ընկած «Դոբրոլյոտ»-ի փոխարեն: 2015 թվականի արդյունքներով՝ «Պոբեդա» ավիաընկերությունը սպասարկել է 3,09 մլն ուղեւորների: Ռոսավիացիայի տվյալներով՝ փոխադրողն այդ ցուցանիշով յոթերորդ տեղն Է զբաղեցրել ՌԴ-ի քաղաքացիական ավիացիայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: