Հայաստանի հավաքականն արդեն սկսում է նախապատրաստվել 2020 թվականի Օլիմպիական խաղերին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը հանրապետության առաջնության ավարտից հետո սկսում է նախապատրաստվել 2020 թվականի Օլիմպիական խաղերին:
«Պատրաստվում ենք արդեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Ձևավորում ենք նոր հավաքական: Թեպետ Հայաստանում հունահռոմեական ըմբշամարտի հավաքականը լավագույններից մեկն է, սակայն այս տարվա առաջնության մասնակիցների թիվ քիչ էր: Կան լավ մարզիկներ, սակայն զինվորական ծառայությունից հետո շատ քչերն են վերադառնում մեծ սպորտ: Մի քանի քաշային կարգերում կաղում ենք, դրանք ծանր քաշային կարգերն են»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում կայացած ասուլիս ժամանակ ասաց Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի առաջնությունն անցկացվում էր հոկտեմբերի 28-30-ը Վանաձորում: Առաջնությանը մասնակցել են 64 մարզիկ՝ ութ քաշային կարգերում: ՀՀ չեմպիոններ են դարձել 59 կգ քաշային կարգում՝ Գևորգ Ղարիբյանը, 66 կգ քաշային կարգում՝ Կարեն Ասլանյանը, 71 կգ քաշային կարգում՝ Ռաֆայել Ալեքսանյանը, 75 կգ քաշային կարգում՝ Կարապետ Չալյանը, 80 կգ քաշային կարգում՝ Սարգիս Քոչարյանը, 85 կգ քաշային կարգում՝ Մաքսիմ Մանուկյանը, 98 կգ քաշային կարգում՝ Վաղարշակ Մինասյանը և 130 կգ քաշային կարգում՝ Վաչիկ Եղիազարյանը: