
Մոսկվայում փակվել է Amnesty International-ի գրասենյակը. Reuters

Պաշտոնյաները կնքել են միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության գրասենյակը, փոխել են շինությունում առկա կողպեքներն ու անջատել էլեկտրականությունը, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Amnesty International-ի ներկայացուցիչ Ալեքսանդր Արտեմևին։
Վերջինս հայտնում է, թե դռների վրա կողպեքներ են կախված, որտեղ ասվում է, թե տարածքը Մոսկվայի սեփականությունն է, և դռներն արգելվում է բացել։ Ոչ մի ծանուցում կազմակերպության աշխատակիցները չեն ստացել։
Արտեմևը հայտնել է, որ նշված հեռախոսահամարներով չեն կարողանում կապ հաստատել։
Amnesty International-ը Մոսկվայում վարձակալում է 19-րդ դարի շինություն Մոսկվայի քաղաքային գույքի վարչությունից։