
Ադրբեջանցի իրավապահները հերթական հատուկ գործողությունն են իրականացրել Նարդարանում

Սաբուչինսկի շրջանի Նարդարան ավանում Ադրբեջանի ՆԳՆ մարմինները հերթական օպերատիվ-քննչական միջոցառումներն են անցկացրել՝ նպատակ ունենալով հայտնաբերել զենք-զինամթերք, պայթուցիկ սարքեր։
Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՆԳՆ-ի մամուլի ծառայությանը։
Նշվում է, որ ձերբակալվել է Նարդարանի բնակիչ Օրհան Գասիմովը, առգրավվել են նռնակներ, «Մակարով» տեսակի ատրճանակներ, դետոնատորներ։