
Գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ կլինեն

Առաջիկայում կանցկացվեն քննարկումներ գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը:
«Նախատեսվում է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխությունների հարցը: Կառուցվածքային փոփոխություններն ուղղված են լինելու գիտական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,-ասաց Վարդան Սահակյանը:
Վարդան Սահակյանի խոսքով՝ հնարավոր է, միավորվեն այն գիտական կառույցները, որոնք ունեն նույն գործառույթները: