Բաժիններ՝

«Արսենը լավ մարզավիճակում է». Լևոն Ջուլֆալակյան

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանի համար դեռ վաղ է հեռանալ մեծ սպորտից:

«Արսենին այս պահին հնարավորություն է տրվել, որ մի քիչ հանգստանա՝ Օլիմպիական խաղերում սայթաքումից հետո: Բոլորս էլ գիտենք, որ նա լավ մարզավիճակում էր և ճիշտ չմոտեցավ առաջին գոտեմարտին: Արսենի մոտ դեռ ամեն ինչ վերջացած չէ: Նա մեծ ցանկությունով մարզվում է: Ժամանակը և մրցումները ցույց կտան՝ իր ժամանակն անցել է թե ոչ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Ջուլֆալակյանը:

Լոնդոնի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը Ռիոյի Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարի առաջին իսկ գոտեմարտում պարտվեց: Օլիմպիական խաղերից հետո Ջուլֆալակյանը երեք հաղթանակ է տոնել Բունդեսլիգայում և մասնակցել է Իրանի ակումբային առաջնությանը, որտեղ ևս հաղթանակներ է տարել:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930