
Մեղրու լեռնանցքում մառախուղ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, Սիսիանի, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղում է թույլ ձյուն:
Մեղրու լեռնանցքում մառախուղ է, տեսանելիությունը` 80-100 մ: Գավառ-Մարտունի, Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածներում, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող
ճանապարհաշինական ընկերությունների աշխատակիցներն ավտոճանապարհներին շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, որի ընթացքում կատարում են ճանապարհների մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց
են: