Բաժիններ՝

«Գազպրոմ»-ը գազի սակագների վերանայման հայտով դիմել է ՀԾԿՀ

«Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը հոկտեմբերի 1-ին դիմել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով`Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների վերանայման հայտով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը, հանձնաժողովին, կարգի համաձայն, ժամանակ է պետք, որպեսզի  ստուգվի հայտի փաթեթի պարունակության համապատասխանությունը սահմանված նորմերին: «Մեզ անհրաժեշտ ստուգումը կատարելուց հետո միայն կհայտարարվի քննարկումների մասին»,-ասաց նա:

Համաձայն հայտի, ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող բաժանորդներին վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը նախատեսվում է սահմանել 139 դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը` ներկայիս 146,7 դրամի դիմաց:

Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողների համար տարեկան մինչև 600 խորանարդ մետր բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի սակագինը սահմանվում է 100 դրամ` նվազելով 46,7 դրամով:

Ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողների ու վերամշակող կազմակերպությունների համար գազի գինը կսահմանվի հատուկ բանաձևով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս