Իրանում Գրիբոյեդովի սպանությունից հետո նրա դին տեղափոխում են Հայաստանով, և Պուշկինը նրան հանդիպում է Ստեփանավանի ոլորանների վրա, և այդ մասում հուշարձան է կանգնեցվել առ այն, որ այստեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովին:
Նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը մասնակցելու և հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով Բագրատաշենում գտնվող ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել այդ կապակցությամբ Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Տավուշի մարզ՝ մասնակցելու Բագրատաշենի նորակառույց սահմանային անցման կետի պաշտոնական բացման արարողությանը և ծանոթանալու հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին:
Բյուջեով նախատեսված գումարները հնարավորություն են տալիս կրթության ոլորտում նախատեսված ծրագրերն իրականացնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ըստ որի, իհարկե, ավելի լավ կլիներ, որ ավելի շատ գումար նախատեսված լիներ կրթությանը, բայց սա եղած հնարավորությունների սահմաններում է: Նշենք, որ կրթության ոլորտի համար 2017 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 128 միլիարդ 7 միլիոն դրամ:
Ռուսական և սիրիական զորքերը խոստացել են այսօր 10 ժամով կասեցնել Հալեպի ռմբակոծությունները, հայտնում է BBC-ն։
Xiaomi ընկերությունը Mi Mix անշրջանակ սմարթֆոնների առաջին խմբաքանակը վաճառել է վաճառքների սկսվելու պահից տասը վայրկյանում: Այս մասին գրել է Android Headlines-ը: Դա ռեկորդային ցուցանիշ է Չինաստանի արտադրողի համար:
Գերմանիայում քրդական խոշոր միության ղեկավար Ալի Էրթան Թոփրակը կոչ է անում Բեռլինին դադարեցնել Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցությունը փախստականների հարցով և կասեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները, հայտնում է Reuters-ը։
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը, որը ներկայումս գրոհում է իրաքյան բանակը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը։
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, սկսել է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագիրը:
<Կլինի ֆուտբոլ, այլ մարզաձև, երբ տեսնում եմ խնդիրներ, ես չեմ կարող որևէ ներգրավվածություն չունենալ, դա բացառվում է ուղղակի: Երեկվա արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսել էինք, ես ավելի կարագացնեմ, ու մոտ ապագայում բոլորը կանենք՝ ի օգուտ հայկական ֆուտբոլի»:
«Կոռուպցիայի առումով շատ տխուր վիճակ է բուհերում»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ներկայացնելով տվյալներ Բաց հասարակության ինստիտուտի հրապարակած զեկույցից, որտեղ, ըստ հարցման ցուցանիշների՝ կրթությունն ամենակոռումպացվածներից մեկն է, ուսանողների 75%-ն ասում է, որ իրենց դասախոսները կոռումպացված են, աշակերտներն ասում են, որ իրենց ծնողները կաշառք են տվել կամ պարբերաբար տալիս դպրոցում:
Մոսկվայում ընթանում է տեղի իշխանությունների հետ համաձայնեցված՝ հակակրեմլյան «Ռուսական երթը»։ Երթի մասնակիցները պնդում են, որ դեմ են հանդես գալիս Կրեմլի՝ բնակչության նկատմամբ քաղաքականությանը։
Առաջին հերթին՝ երկարատև բանակցությունները, որ երկրի նախագահը տարբեր ձևաչափերով հանդիպումների ժամանակ Ռուսաստանի համապատասխան ղեկավարների հետ քննարկել է։ Երկրորդ տարբերակը՝ այո՛, Կարեն Կարապետյանը՝ որպես այդ համակարգին քաջատեղյակ և այդ համակարգից եկած մարդ, իր անձնական որոշակի կարգավիճակն է փորձել օգտագործել։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առևտրի կենտրոնից բջջային հեռախոսի` «iphone 6S»-ի գողություն կատարած անձի ինքնությունը:
Անցած օրերին Դոնբասում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել է։ Այս մասին Դոնբասի մարզի ռազմաքաղաքական վարչակազմի ղեկավար Պավել Ժեբրիվսկին հայտնել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։
«Չեմ ուզում արտահայտվել, մարդը հայր է կորցրել, իր համար իր պապան Սայաթ-Նովա էլ է, Հիսուս Քրիստոս էլ է: Թող այդպես էլ մնա իր համար, բայց մենք, իհարկե, գիտենք, որ առանձնապես մի բան չէր: Հիմա նրա անունով փողոց են դնում, ջհանդամ դնեն, դա ի՞նչ է փոխում ինձ համար. ոչինչ»:
Քանի՞ ուսանող է մասնակցել ապրիլի ռազմական գործողություններին, և արդյոք նրանց վարձավճարների խնդիրները լուծվելո՞ւ են: Այս հարցերն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017 թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ուղղեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին:
Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի համատեքստում Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի ուշադրությունն է հրավիրել առ այն, որ Ադրբեջանը հրաժարվում է կյանքի կոչել հիմնահահարցի հանգուցալուծման գործընթացի առաջ մղման նպատակով համապատասխան պայմանների ստեղծմանն ուղղված` Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունները, ավելին` շարունակում է սրել իրավիճակը Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև շփման գծում։
Մեծ Բրիտանիան կպահպանի ԵՄ-ից դուրս գալու հայտարարված գրաֆիկը, չնայած Լոնդոնի Բարձր ատյանի դատարանի որոշմանը, ըստ որի կառավարությանն արգելվում է միանձնյա նախաձեռնել Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածի (նախատեսում է ԵՄ-ից պետության դուրս գալու մեխանիզմը) կիրառումը՝ առանց երկրի խորհրդարանի մասնակցության: Այս մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով վարչապետ Թերեզա Մեյի մամուլի քարտուղարին:
Գերմանիայի արտգործնախարարությունը թուրք հավատարմատարին կանչել է՝ խոսելու Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) պատգամավորների ձերբակալության մասին, հայտնում է Reuters-ը։
Ի կատարումն ՀՀ վարչապետ հանձնարարականի` ներկայացնում ենք ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի պատասխանատուների կոնտակտային տվյալները, որոնց միջոցով հանրությունը կարող է հետադարձ կապ հաստատել, ներկայացնել նախարարին ուղղված հարցերն ու առաջարկությունները:
Ադրբեջանի առաջնագծում ստուգվում է տանկերի և զրահամեքենաների պատրաստվածության մակարդակը՝ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի 2016թ. նախապատրաստության պլանի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Եթե գյուղն ունի հեռանկար և պետք է պահպանվի, ուրեմն՝ գյուղը պետք է դպրոց ունենա: Եթե այնպես է, որ բնակավայրը հեշտ հաղորդակցվում է մյուս բնակավայրերի հետ, կարելի է գնալ կենտրոնացման»,- այսօր ԱԺ հանձնաժողովներում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանա հայտարարեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը` պատասխանելով Մնացական Մնացականյանի հարցին, թե մարզերում փոքր դպրոցների կենտրոնացման հարցն ինչպե՞ս լուծվելու:
Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և գերմանացի մյուս քաղաքական գործիչների հայտարարությունները՝ ուղղված Անկարայի հասցեին՝ դրանք անվանելով միջամտություն Թուրքիայի ներքին գործերին։
«Գիտեք` 2 տեսակի բան կա: Երբեմն մարդկանց թվում է, թե դա կախված է մարդուց, այսինքն` ինչպիսին է վարչապետը: Բայց այնպես չէր, որ նախկին վարչապետը բոլորին կոչ էր անում անխնա վարվել ռեսուրսների հետ, այդպիսի բան չկա»:
Նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
2017 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը նախատեսված է 128 մլրդ 539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 %-ով պակաս, քան 2016թ.: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց դրված չէ օրակարգում մինչ այն պահը, երբ առաջընթաց կգրանցվի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներին առնչվող հարաբերություններում։
«Չնայած այն հանգամանքին, որ այս փուլում սահմանափակել ենք ԵԱՏՄ տարածքում ռոումինգ ծառայությունների գների նվազեցման աշխատանքներով, այդուհանդերձ նախատեսում ենք աշխարհագրությունն ընդլայնել: Հարցի վերաբերյալ կլինեն ուսումնասիրություններ: Կարծում ենք, որ գործընթացը պետք է լինի փոխշահավետ ինչպես բաժանորդների, այնպես էլ օպերատորների համար»,- ասաց Մանուկ Միքայելյանը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի բնակչուհու նկատմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ։