Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, այդ թվում և համանախագահների ձերբակալության փաստի, ինչպես նաև համացանցի արգելափակման առնչությամբ:
Փարիզյան Մասթերսի քառորդ եզրափակչում Նովակ Ջոկովիչը պարտվեց Մարին Չիլիչին Աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը Փարիզի Մասթերսի քառորդ եզրափակչում 4:6, 6:7 հաշվով պարտվելով խորվաթ Մարին Չիլիչին՝ 2012 թվականից սկսած առաջին անգամ պարտվեց այս մրցաշարում:
Տալինի օդանավակայանից մարդիկ նոյեմբերի 5-ին պայթուցիկի մասին ահազանգից հետո տարհանվել են: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Դա աշխատանք չէ, ծառայություն չէ, դա առաքելություն է, և, այդ առումով, ինչ-որ տեղ նաև Ձեր հաջողությամբ է պայմանավորված մեր ազգի ապագան: Այն վստահությունը, որ այսօր կա հայ ազգի մոտ՝ ոչ միայն ՀՀ-ում, ԼՂՀ-ում, այլ նաև՝ Սփյուռքում, համոզված եմ, որ արդարացվելու է: Ոչ միայն ՀՀ-ն է Ձեր պաշտոնավարման ժամանակ հաջողություններ արձանագրելու, այլ նաև Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման և անվտանգության առումով արդյունքները ևս պայմանավորված են լինելու Ձեր հաջողություններով»,- նշել է Արայիկ Հարությունյանը:
Հ. Հարությունյանը պնդել է, որ ունի վիրահատության կարիք եւ նշել է, որ ոտքը ձգելու ժամանակ ունենում է ցավեր: Ըստ նրա՝ ինքը չի ցանականում այլեւս կրել ծնկահոդի պահիչը (ֆիքսատոր), ինքնուրույն կատարում է բժշկի կողմից նշանակված վարժությունները: Հ. Հարությունյանն առողջության հետ կապված այլ գանգատ չի ներկայացրել:
«Վերջին շրջանի բոլոր լուրերի մեջ երկու լուր կա, որ մարդկանց լավատեսորեն տրամադրեց. Մեկը՝ մարզպետի հեռացումը, որը համարվում էր բազմաթիվ բացասական երևույթների խորհրդանիշը (նկատի ունի Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին.- Ռ.Մ.), և երկրորդ՝ այն տեղեկատվությունը փոխնախագահի մակարդակով, որ Հայաստանում կարող է նաև իրանյան գազ մատակարարվել քաղաքացիներին: Մնացած ամեն ինչը կոսմետիկ բնույթ է կրում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Գերմանիայի կառավարությունն անհանգստացած է Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների, այդ թվում և համանախագահների ձերբակալության փաստի առնչությամբ:
«Ընտրական օրենսգրքով ու Սահմանադրությամբ էլ ապահովագրել են մի գործելակերպ, որով երաշխավորում են իրենց հաղթանակը: Այո, մենք գիտենք, որ Հայաստանում առ այսօր ընտրություններ չեն եղել, համեմատաբար որոշ ժողովրդավարական տարր կար 1990թ. խորհրդարանական ընտրություններում, բայց խորհրդարանի նախագահի ընտրությամբ արդեն սկսեց սրբապղծվել ընտրության գաղափարը Հայաստանում»:
«Այդ փոփոխությունները չեն սահմանափակվելու զուտ անուններով ու դեմքերով: Փոփոխությունները լինելու են լայնածավալ և համակարգային, որոնց արդյունքները չպետք է իրենց երկար սպասեցնել տան: Ավելին, դրանք պետք է լինեն զգալի և շոշափելի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում»,- նշեց Սերժ Սարգսյանը:
Պոլսահայ երգչուհի Սիբիլը նոյեմբերի 4-ին համերգով հանդես է եկել «Էմիլ Լահուտ» սրահում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը Բեյրութից, միջոցառմանը մասնակցել են «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայեանէ» պարի դպրոցի սաները:
Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող շրջանից տեղահանված ավտոշարասյան վրա երկու ռումբ է նետվել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, զոհվել է 18 մարդ:
Ձյուն, փակ ճանապարհներ, մերկասառույց. ձմեռային խորհուրդներ վարորդներին:
Գերմանիայի արդարադատության նախարար Հայկո Մաասը խստորեն դատասպարտել է Թուրքիայում ընդդիմադիր Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորների ձերբակալության փաստը:
Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստվում է ձմեռային տրանսֆերային պատուհանի բացումից հետո հրաժարվել 8 ֆուտբոլիստներից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունում Գեզերին հայտնել են գերմանական կողմի անհանգստությունը` կապված Թուրքիայում վերջին զարգացումների հետ: Թուրքիայի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Շթեֆան Շտայնլայնն անընդունելի է համարել ընդդիմության լռեցումն ու բանտարկումը:
Թուրքիայի ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ձերբակալված ինը աշխատակցի վերաբերյալ դատարանը կալանավորելու որոշում է իրականացրել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Դիարբեքիրի Բաղլար շրջանում նոյեմբերի 4-ին իրականացված պայթյունի պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է խմբավորման Amaq լրատվական գործակալությունը:
Բեռլինում Թուրքիայի դեսպանության առջև Եվրոպայի թուրք լրագրողների միությունը բողոքի ցույց է իրականացրել` իրենց բողոքը հայտնելով Թուրքիայում «Ջումհուրիեթ» պարբերականի դեմ իրականաված գործողությունների առնչությամբ:
Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն: Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Սիրիայի հյուսիսային շրջաններում հարձակում է իրականացրել Թուրքիայի զինված ուժերի վրա, որտեղ վերջիններս իրականացնում են «Եփրատի վահան» գործողությունը:
Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Երվանդ Երկանյանին՝ ծննդյան 65-ամյակի առթիվ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Արցախ:
Աշտարակում տեղի ունեցած դանակահարությունների հետքերով: Չորս տղամարդկանց դանակահարողը հետախուզվում է։
Նոյեմբերի 5-ին, ժամը 08.33-ին տեղեկություն է ստացվել, որ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չկա նման բան, հերյուրանքներ են, մենք ունենք կուսակցություն, մենք Հանրապետական կուսակցությունից ենք»,– սլացքի մեջ հասցրեց պատասխանել՝ չլսելով մեր հաջորդ հարցը՝ ինչպե՞ս եք վերաբերվում Գագիկ Ծառուկյանի վերադարձին։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից օգոստոսի 5-ին «Հայր և որդի Բունիաթյաններ» ընկերության նկատմամբ կայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման որոշում, ինչին ընկերության հիմնադիրը համաձայն չի եղել:
Գագիկ Հարությունյանի կողմից ներկայացված հայտարարագրերում առանձնատան մասին նշում չկա հավանաբար այն պատճառով, որ «Հանրային ծառայության» մասին ՀՀ օրենքը չի պահանջում 2011թ. առաջ ձեռք բերված կամ օտարված գույքը հայտարարագրել։
Վարչապետ Կարեն Կարապետյանը սկսել է իր առաջին աշխատանքային այցերը Հայաստանի մարզերով և Արցախ: Երեկ Կարեն Կարապետյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն աշխատանքային այցից առաջ Գորիսում հանդիպել է Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ:
Անկախ նրանից, որ «Սասնա ծռերը» ժողովրդի դժգոհությունից ծնված շարժում էր և հասարակության շրջանում համակրանք էր վայելում, իսկ ամերիկյան իշխանությունն էլ շատ զուսպ արտահայտվեց նրանց մասով, զինյալ ապստամբներն ԱՄՆ իշխանությունների համար ասոցացվում են ահաբեկչության հետ։