![](/banners/BeFunky-design.jpg)
Ադրբեջանն առաջնագծում տանկային զորավարժություններ է սկսել
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/184674_src.jpg)
Ադրբեջանի առաջնագծում ստուգվում է տանկերի և զրահամեքենաների պատրաստվածության մակարդակը՝ համաձայն Ադրբեջանի զինված ուժերի 2016թ. նախապատրաստության պլանի, ասվում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Տեղեկությունների համաձայն՝ ուսումնական մարզումների հիմնական նպատակը, որոնք անցկացվում են առաջնագծի զորավարժարաններում, տանկերի և մյուս զրահատեխնիկայի պատրաստվածության մակարդակի, անձնակազմի հմտությունների, մարտական ոգու ու բարոյահոգեբանական վիճակի բարձրացումն է։