Բաժիններ՝

«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց դրված չէ օրակարգում»․ Աբաշիձե

Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարց դրված չէ օրակարգում մինչ այն պահը, երբ առաջընթաց կգրանցվի Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներին առնչվող հարաբերություններում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

«Դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը ոչ մի տեղ չի քննարկվում, սակայն եթե հատուկ առաջընթաց լինի Աբխազիայի և Ցխինվալի հարցում, ինչ-որ փուլի հարցը կարող է դառնալ օրակարգային»,- հայտարարել է Աբաշիձեն լրագրողներին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը հայտարարել էր, թե Վրաստանը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։

«Վրացական կողմը նախկինի պես պատրաստ չէ վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, որոնք խզել է 2008թ. սեպտեմբերին։ Պաշտոնական Թբիլիսին պարբերաբար մեր երկրի նկատմամբ հանդես է գալիս հռետորաբանությամբ։ Դա, մեղմ ասած, կայունություն չի հաղորդում վերոնշյալ դրական միտումներին»,- ասել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Կարասինը նաև հայտնել էր, որ ներկայիս փուլում երկու երկրների նախագահների հանդիպում չի պլանավորվում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս