Բաժիններ՝

Սիրիական Հալեպում մեկնարկել է 10-ժամյա «մարդասիրական դադարը»

Ռուսական և սիրիական զորքերը խոստացել են այսօր 10 ժամով կասեցնել Հալեպի ռմբակոծությունները, հայտնում է BBC-ն։

Այսպես կոչված «մարդասիրական դադարը» Հալեպում թվով երկրորդ դադարն է, որը նախաձեռնել են ռուսական իշխանությունները։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էին Մոսկվայում, դադարը վերջին շանսն է սիրիացի ապստամբների համար՝ լքել քաղաքի արևելյան հատվածը։
Ապստամբներն ավելի վաղ հերքել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դաշնակիցների առաջարկությունը։

10-ժամյա դադարից հետո Սիրիայի կառավարական զորքերը, ինչպես սպասվում է, վերսկսելու են քաղաքի ռմբակոծությունները։

Իր հերթին, Հալեպի զինյալները մտադիր են շարունակել հարձակողական գործողությունները՝ հուսալով ճեղքել քաղաքի արևելյան հատվածի պաշարումը կառավարական ուժերի կողմից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս