
Xiaomi-ին սմարթֆոնների վաճառքների արագության ռեկորդ է սահմանել

Xiaomi ընկերությունը Mi Mix անշրջանակ սմարթֆոնների առաջին խմբաքանակը վաճառել է վաճառքների սկսվելու պահից տասը վայրկյանում: Այս մասին գրել է Android Headlines-ը: Դա ռեկորդային ցուցանիշ է Չինաստանի արտադրողի համար:
Չինաստանում Mi Mix-երի վաճառքների մեկնարկը նշանակված Էր նոյեմբերի 4-ի տեղական ժամանակով ժամը 10:00-ին: Տասը վայրկյան անց բոլոր սմարթֆոններն արդեն վաճառված էին, եւ գնորդները պատվերի փորձ անելիս տեսնում Էին հաղորդագրություններ այն մասին, որ սմարթֆոններն սպառված են: Xiaomi ընկերության Mi Note 2 առաջատարի առաջին խմբաքանակն, օրինակ, վաճառվել էր ընդամենը 50 վայրկյանում:
Mi Mix-ը ներկայացվել է հոկտեմբերի վերջին: Այն ստացել է 6,4-դյույմանոց դիսփլեյ՝ 2040 x 1080 փիքսել լուծաչափով՝ կողերին եւ վերեւից առանց շրջանակների:
4 գիգաբայթ գործառական հիշողությամբ փոքր տարբերակի արժեքը կազմում է 520 դոլար: Xiaomi-ն չի պլանավորում Mi Mix-երը վաճառել Չինաստանի սահմաններից դուրս: