2017թ. բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկման նկատմամբ հասարակական հետաքրքրությունն առանձնապես մեծ չէ: Դրան, իհարկե, բազում հիմնավորումներ կարելի է գտնել: Նախ` որ նոր է կայացել կառավարության գործունեության ծրագրի քննարկումը: Երկրորդ` որ նոր կառավարությունը ներքաշվել է անընդհատ քննարկումների գործընթաց:
Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, վազորդ Ուսեյն Բոլտը սկսում է զբաղվել ֆուտբոլով:
Հանդիպմանը քննարկվել են պաշտպանության եւ անվտանգության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր:
«Ռեալ»-ը և Մյունխենի «Բավարիա»-ն հանդես կգան օվկիանոսի աղբից ստացված մարզաշապիկներով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանին:
Մեզ փոխանցվում է կոճի աճի նկատմամբ ժառանգական նախատրամադրվածությունը։ Սակայն, եթե հոգ տանեք ոտքի նկատմամբ, կրեք ճիշտ կոշիկ, չափից շատ չծանրաբեռնեք ոտքը, հետևեք մարմնի քաշին, ամեն ինչ կարգին կլինի։
Ս. Սաֆարյանի խոսքով՝ սրանք այն ուղղություններն են, որոնք տարիներ առաջ դրվել են և՛ իրենց կողմից, և՛ հանրության կողմից, և այժմ կարծես քաղաքային իշխանությունները շարժվում են դրանց վերաբերյալ պատշաճ լուծումներ գտնելու ուղղությամբ։
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը և Արցախի կառավարության ղեկավար Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել են կենտրոնական ենթակայության զրահատանկային զորամասերից մեկը, որտեղ տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ ներկայացվել է մարտավարաուսումնական վարժանք:
Կտավատի արտադրությամբ զբաղվող գյուղացու համար դժվար է հասկանալ, թե ինչպես է, որ կտավատի ձեթի մեկ լիտրը վաճառվում է միչնեւ 4-6 հազար դրամով, սակայն կտավատի 1 կիլոգրամը շուկայում վաճառվում կամ ձիթհաններում մթերվում է 600 դրամով, այն դեպքում, երբ մշակաբույսի 3 կիլոգրամից ստացվում է 1 լիտր ձեթ:
«Պարզապես նրանք մտահոգ ու հոգատար հայ մարդիկ են։ Ո՞ր մի հայը չի ուզենա՝ իր երկիրը տեսնի լավ, կանոնակարգված։ Իրենք հիմա բոլոր դեպքերում ինչ-որ տեղ, այո, ռիսկի են դիմում՝ չունենալով այլընտրանք, որովհետև տեսնում են, որ այսպես ձեռքերը ծալած, նստած վիճակում, ամենայն հավանականությամբ, մենք չենք հասնի հաջողության»:
Քլինթոնի կյանքում եղել են հակասական պահեր ևս, որոնցից ամենացայտունը նախագահ Քլինթոնի ամուսնական դավաճանություններն են, որի գագաթնակետն էր Մոնիկա Լևինսկու հետ կապված սկանդալը:
Կատալոնական «Բարսելոնա»-ն ցանկություն ունի երկարաձգելու պայմանագիրը Մեսսի հետ, սակայն խնդիրներ կարող են առաջանալ «Արդար խաղի» ֆինանսական մասով: Այս մասին գրում է AS-ը:
«Սա, իմ գնահատմամբ, շատ ավելի գլոբալ նշանակություն ունեցող ծրագիր է, քանի որ նպաստելու է տարածաշրջանային երկու երկրների կապերի զարգացմանը, ինչը նշանակում է՝ տարածաշրջանի զարգացում, չնայած տարածաշրջանային երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների էական տարբերություններին»:
Երևանի և Թբիլիսիի կողմից ընդունվելիք վերոնշյալ հիմնարար փաստաթղթերը կարող են դառնալ Հայաստանի և Վրաստանի թե՛ քաղաքական և թե՛ ռազմական մերձեցումը կարգավորող առանցքային հենասյուներ՝ լուրջ առաջընթաց նշանավորելով երկու ազգերի ռազմավարություններում: Ամեն ինչից զատ այս քայլերը Հայաստանի համար դեպի զանազան բազմազգ վարժանքներ և ուսումնամարզական հաստատություններ մուտք կապահովեն:
«Հայաստանի Հանրապետական կուսակցությունը համարյա տարեկիցն է Հայաստանի երրորդ հանրապետության և այդ հանգամանքը հատկապես պատասխանատու ու դժվար է դարձնում մեր գործը»:
Մոսուլում գերի է ընկել ավելի քան 1500 խաղաղ բնակիչ։ ՄԱԿ-ի տվյալներով` իրականացվում են նաև զանգվածային գլխատումներ։ Զինյալների զոհ են դարձել 180 նախկին պետաշխատողներ։ Նրանց հետ հաշվեհարդար են տեսել Մոսուլի հարակից տարածքներում։ ՄԱԿ-ի ներկայացուցիչները չեն բացառում, որ հենց Մոսուլում մահացել է մոտ 200 հոգի։
Գերմանիայից ապաստան խնդրող Թուրքիայի քաղաքացիների թիվը 2016 թվականին զգալիորեն ավելացել է: Այս մասին տեղեկացնում է գերմանական Bild պարբերականը` հիմնվելով Գերմանիայի կառավարությունից ստացած տվյալների վրա:
Կոնգրեսի` տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը ներկայացրել է տարածքային կառույցներում ժողովների հրավիրման, պատվիրակների ընտրության կարգի շուրջ կատարված աշխատանքը: Ժողովների ժամանակացույցը կհրապարակվի առաջիկա օրերին:
Մոսկվայում Թուրքիայի դեսպանատան դիմաց կազմակերպվել է բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջում են ազատ արձակել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին: Այս մասին դեպքի վայրից հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը:
«Մենք ուշադրություն ենք դարձնում, որ մեր սերժանտը, սպան եւ այլ բարձրաստիճան զինվորականն ավելի կիրթ լինի, ճիշտ որոշումներ կայացնի: Երբ բավարար ռեսուրսներ չկան, մտածում ենք եղածն արդյունավետ օգտագործելու մասին»:
Զինված ուժերի հատուկ նշանակության զորամասերից մեկում նոյեմբերի 5-ին նշվել է հետախուզության զորքերի կազմավորման տարեդարձը։ Տոնական միջոցառմանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը, բարձրաստիճան զինվորականներ, հետախուզության զորքերի վետերաններ, հետախույզ զինծառայողների հարազատներ:
Ուշագրավ է, որ նախորդ տարիներին ինստիտուտը պետական բյուջեից տարբեր ծրագրերով հատկացված միջոցների մնացորդներն ավանդ է դրել բանկում: 01.01.2016թ. ինստիտուտի դրամական միջոցների մնացորդը կազմել է 202 մլն 137.2 հազար դրամ:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է ԼՂՀ Ազգային ժողով, որտեղ առանձնազրույց է ունեցել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:
Մամուլի ասուլիսի ժամանակ Յուրգեն Կլոպին հարցրել են, թե արդյո՞ք «Լիվերպուլը» չի ստանում առավելություն մրցակիցների նկատմամբ՝ Եվրագավաթներում չխաղալու հաշվին: «Իսկ ի՞նչ առավելություն: Ուղղակի այսպիսին է հիմա մեր իրավիճակը: Ոչ ավելին: Ես հանդես եմ եկել Եվրագավաթներում վերջին 6-7 տարիներին և ոչ մի անգամ չեմ մտածել. «Սա չափազանց է»:
Իտալական «Ինտեր»-ը կփորձի վերադարձնել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին: Այս մասին գրում է իտալական Tuttosport-ը:
Ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված տղաների կյանքն ու մահը սովորական չէին, այլ հերոսական և պետք է ոսկե տառերով գրվեն հայոց պատմության էջերում: Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի համաժողովի ընթացքում իր ելույթում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված զինծառայող Ադամ Սահակյանի մայրը` Գայանե Սահակյանը:
Միխայիլ Շվիդկոյը ՀՀ ԿԳ նախարարին է փոխանցել ՌԴ կրթության և գիտության նախարար Օլգա Վասիլևայի ողջույնը` կրթության ոլորտում առկա համագործակցության զարգացման և խորացման ուղղությամբ: ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին աջակցել ռուսաց լեզուն որպես օտար լեզու դասավանդման մեթոդական ձեռնարկների մշակման, ուսուցիչների վերապատրաստման և ոլորտում իրականացվելիք համատեղ այլ ծրագրերում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է ՀՀԿ կանանց խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայաստան-25. աշխարհը և կանայք» խորագրով համաժողովին՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:
Հետաքրքրվեցինք, թե որքան են պատրաստվում շարունակել նմանատիպ բոյկոտները: «Այս բոյկոտն իր առաջին պտուղը տվել է. մենք հասկացանք, որ չեն վայելում այն աջակցությունը, որի մասին ի սկզբանե խոսվում էր: Հիմա ես առաջարկել եմ հաջորդ նիստը գումարել մեկ օրակարգային հարցով. քանի որ չկա կառավարելու մանդատը, ներկայացնել հրաժարականի դիմում ու այդ մեկ հարցով գումարել նիստ: Եթե կլինի նիստ, որի օրակարգում կլինի այդ մեկ հարցը, կապահովվի մասնակցություն և քվեարկություն: Հակառակ պարագայում՝ որևէ այլ օրակարգով նիստ, կարծում եմ՝ կարժանանա նույն ճակատագրին»,- պարզաբանեց Ք. Մարուքյանը:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 8-9-ը կբարձրանա 1-2 աստիճանով: