Բաժիններ՝

«Վերացրեք տուրիստական հիմնական ուղու` Երևան-Սևան մայրուղու վրա «կտտանքի ենթարկված» հուշարձանների բարձիթողի վիճակը». Արամ Մանուկյան

Իրանում Գրիբոյեդովի սպանությունից հետո նրա դին տեղափոխում են Հայաստանով, և Պուշկինը նրան հանդիպում է Ստեփանավանի ոլորանների վրա, և այդ մասում հուշարձան է կանգնեցվել առ այն, որ այստեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովին:

Այս պատմությունն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ պատմեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

«Ձեր իշխանության օրոք մի չինովնիկ որոշեց, որ ավելի բանուկ մաս տեղափոխի այդ հուշարձանը և գրությունը` այստեղ Պուշկինը հանդիպել է Գրիբոյեդովին՝ կորցրեց իմաստը»,- Ա. Մանուկյանը դիմեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին:

Նա փաստեց տուրիստական հիմնական ուղու` Երևան-Սևան մայրուղու վրա «կտտանքի ենթարկված» հուշարձանների բարձիթողի վիճակը.

«Ափսոսում ես, որ կարող է լինել հասարակություն կամ իշխանություն, որ չվերացնի այս ամոթը: Բյուջեով փոխանակ սա վերանորոգենք՝ մի բան էլ հատկացումները կրճատվում են»:

Արթուր Պողոսյանի խոսքով` հուշարձանների վերանորոգման մասին բյուջեի նախագծում չկա, բայց պատրաստվում է հուշարձանների ցուցակ, և որդեգրելու են նոր մոտեցում, որ տարեկան 3-4 հուշարձան ամբողջությամբ նորոգեն, քան 20-25 հուշարձան ընդգրկեն ցանկում և ձգձգեն վերանորոգումը:

Պատմամշակութային արժեքների ցանկն ԱԺ-ում հաստատելու մասին Ա. Մանուկյանի առաջարկը, նախարարի խոսքով, շատ է քննարկվել: Ըստ նրա` մինչև 2020թ. կառավարությունը հաստատել է հուշարձանների պաշտպանության ռազմավարությունը, որտեղ մի շարք օրենքներ փոփոխության են ենթարկվելու: Ա.Պողոսյանն առաջարկեց այդ համատեքստում քննարկել Մանուկյանի առաջարկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս