«2017թ. բյուջեի վրա արտացոլվել են կառավարման կառուցվածքային փոփոխությունները». ֆինանսների փոխնախարար
2017 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը նախատեսված է 128 մլրդ 539.8 մլն դրամ՝ 23.5 մլն դրամով կամ 0.02 %-ով պակաս, քան 2016թ.: Այս մասին այսօր ԱԺ հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Գիտության բնագավառի ծախսերն, ըստ նրա, հաջորդ տարի կկազմեն շուրջ 14 մլրդ 425.4 մլն դրամ, որը նույնն է մնացել:
«2017 թ. բյուջեի վրա արտացոլվել են կառավարման կառուցվածքային փոփոխությունները»,- ասաց Ա.Ջանջուղազյանը: