«Ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է». Նախարարը՝ Ռուբեն Հայրապետյանին
«Ես ատամնաբույժ չեմ, ստոմատոլոգ եմ, ես ինքս շատ հպարտանում եմ իմ առաջին մասնագիտությամբ, որևէ կոմպլեքսներ չունեմ իմ առաջին մասնագիտության վերաբերյալ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ անդրադառնալով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի խորհրդին՝ զբաղվել ատամնաբուժությամբ, և ոչ թե՝ խառնվել Ֆեդերացիայի հարցերին:
Հ. Ռոստոմյանը նշեց, որ ինքն աշխատել է ստոմատոլոգ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում՝ երկու տարի, դասավանդել է Երևանի պետական բժշկական համալսարանում և ավարտել է Երևանի ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտը.
«Ինչ վերաբերում է մնացածին՝ խորհուրդ տալ կամ չտալ, ես չեմ կարծում, որ պարոն Հայրապետյանն ինձ խորհուրդ տվողների ցանկում ներգրավված է: Կլինի ֆուտբոլ, այլ մարզաձև, երբ տեսնում եմ խնդիրներ, ես չեմ կարող որևէ ներգրավվածություն չունենալ, դա բացառվում է ուղղակի: Երեկվա արձագանքից հետո, այն ծրագրերը, որ նախատեսել էինք, ես ավելի կարագացնեմ, ու մոտ ապագայում բոլորը կանենք՝ ի օգուտ հայկական ֆուտբոլի»: