![](/banners/BeFunky-design.jpg)
«ԴԱԻՇ-ի առաջնորդը լքել է Մոսուլը». Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար
![](https://168.am/wp-content/uploads/2016/11/92248772_gettyimages-615011610.jpg)
ԴԱԻՇ-ի առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին լքել է Մոսուլը, որը ներկայումս գրոհում է իրաքյան բանակը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Բորիս Ջոնսոնը։
Երկրի խորհրդարանի Համայնքների պալատի առաջ ելույթի ժամանակ Ջոնսոնն ասել է, որ Մոսուլից Ալ-Բաղդադիի հեռանալու մասին հայտնում են հատուկ ծառայությունների աղբյուրները։
Բրիտանացի նախարարը «դաժան հեգնանք» է որակել այն, որ ԴԱԻՇ-ի առաջնորդը լքել է պաշարված քաղաքը, սակայն օգտվում է համացանցից, որպեսզի ոգեշնչի մյուսներին՝ մասնակցելու Մոսուլի մարտերին։
Այդկերպ նա մեկնաբանել է Ալ-Բաղդադիի աուդիոձայնագրությունը, հայտնում է BBC-ն։