Բաժիններ՝

Մարտեր Դոնբասում. կան զոհեր և վիրավորներ

Անցած օրերին Դոնբասում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով սպանվել է 2 մարդ, ևս 5-ը վիրավորվել է։ Այս մասին Դոնբասի մարզի ռազմաքաղաքական վարչակազմի ղեկավար Պավել Ժեբրիվսկին հայտնել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը, տեղեկացնում է korrespondent.net-ը։

Վերջինիս խոսքով՝ զինվորականները զոհվել են կրակոցների հետևանքով, որոնք ընթանում են սահմանազատման գոտու ողջ երկայնքով, հատկապես Ավդեևկայի արդյունաբերական գոտու շրջանում, Մարիուպոլի և Մարյինկայի մերձակայքում։

«Ներկայումս արմատապես նվազել է մարդկանց թիվը, որոնք կցանկանային ապրել այսպես կոչված Դոնեցկի և Լուգանսկի հանրապետություններում։ Մարդկանց միայն 15-17 տոկոսն է նախընտրում միանալ Ռուսաստանին, 72 տոկոսը Ուկրաինայի կողմնակից է», հայտնել է Ժեբրիվսկին։

Իր հերթին, անջատողականները մեղադրում են ուկրաինական բանակին։ Մասնավորապես, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտարարում է, որ ուկրաինական զինծառայողները 388 հրետանային արկ ու ական են արձակել Դոնեցկի ծայրամասերի ուղղությամբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930