Այս մասին հայտարարել է կազմակերպության մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
Այս մասին պաշտոնական այցով Աշգաբադում գտնվող Մոլդովայի նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
Օրերս հանդիպել եմ «Հայփոստ» ՓԲԸ Լոռու տարածքային կենտրոնի աշխատակիցներին, ովքեր տեղեկացնում են, որ տարածքային կենտրոնը միանում Սպիտակ քաղաքի «Հայփոստ»-ի մասնաճյուղին. այս պահին 11 մարդ կրճատվում է աշխատանքից, բայց դա դեռ վերջը չէ: Նրանց խոսքով՝ միացումն ազդելու է նամակների, թերթերի, ծանրոցների առաքման և այլ ծառայությունների որակի վրա, առաջացնելու է տեխնիկական խնդիրներ, բայց հարցը միայն սա էլ չէ: Մարզի բնակչության 1/3-ը կենտրոնացած է Վանաձորում: Ծառայություններն այսպիսով մատուցվելու են ուշացած, դրանցից օգտվելը դառնալու է ավելի դժվար ու պակաս մատչելի:
Մարտի 30-ին Դիլիջանում շահագործման է հանձնվել քաղաքի օղակաձեւ հրապարակը: Այդտեղ են հատվում Երեւան-Դիլիջան-Իջեւան եւ Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները:
Հարցին՝ արդյոք սպասվո՞ւմ էին անկարգություններ իրենց կողմից, Կարո Եղնուկյանը պատասխանեց. «Մեր կողմից՝ ոչ: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մենք խաղաղ քաղաքացիական անհնազանդության ակցիա ենք կազմակերպում: Մենք այսքանն ենք ասել: Իրենք են, որ փորձում են հիմա, այսպես ասած, եզան տակ հորթ փնտրել: Թող փնտրեն, չեն կարող գտնել, որովհետև ոչ մի հայտարարության մեջ չի ասվել որևիցե անկարգության մասին: Միակ բանը, որ ասվել է, որ եթե իշխանությունները սադրեն, ինչպես դա արեցին Բերձորում, ինչպես արեցին Գյումրիում, ինչպես արեցին մարտի 1-ին և այլն, և ժողովրդի վրա ձեռք բարձրացնեն, նորից մարտի 1 ստեղծեն, այն ժամանակ մենք ասել ենք, շեշտում եմ, որ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվել»:
ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Վարդան Նադարյանն ազատվել է աշխատանքից:
ԵԽԽՎ-ի անդամ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը չեղյալ է հայտարարել ապրիլի 8-9-ին պլանավորած այցը Բաքու:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից դատապարտեց Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններն ու պահանջեց ազատել նրանց:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը անդրադարձավ «Հիմնադիր խորհրդարանի» նկատմամբ իրականացվող հետապնդումներին: նա հիշեցրեց Գյումրիի դեպքերը` նշելով, որ այսօր առավոտ ԱԱԾ-ն՝ քննչականի հետ համատեղ խուզարկություն է իրականացրել Ժիրայր Սէֆիլյանի ու նրա համախոհների բնակարաններում՝ իբր հանցագործություն է նախապատրստվում, ապա ձերբակալել են Սէֆիլյանին: Ըստ նրա՝ այդ կառույցների ղեկավարները պետք է գնան ռուսական ռազմաբազա ու ձերբակալեն Պերմյակովին, բայց անցել են ռեպրեսիաների հայրենասերների դեմ՝ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ:
Այսօր Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա վայելել ռուս հայտնի դերասան Կոնստանտին Ռայկինի խաղը: Վերջինս ժամանել է Հայաստան իր հայտնի «Своим голосом» ներկայացումը հայաստանյան հանդիսատեսին մատուցելու համար: Դերասանն այս մոնո-ներկայացումը համարում է իր կյանքի ներկայացումը և դրանով ներկայանում է աշխարհի հանդիսատեսին մոտ 40 տարի:
Ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Արշակունյաց պողոտայի թիվ 51 շենքի մոտից բերման է ենթարկվել 1980 թ. ծնված Ալվարդ Գ.-ն, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 333 հոդվածի (Սուտ մատնությունը) 1-ին մասի մեղադրանքով:
Մենք ՀՀ ԱԱԾ եւ ՀՀ քննչական կոմիտեի կողմից իրականացված գործողությունները համարում ենք ահաբեկչության արտահայտման ազատության դեմ, այս զանգվածային խուզարկությունները եւ ձերբակալությունները հակասահմանադրական են եւ ըստ էության քաղաքական հետապնդումներ: Այս ապօրինությունների ամբողջ պատասխանատվությունը պիտի կրի ՀՀ պետական իշխանությունը:
Թուրքիան ու Իրանը պայմանավորվել են զարգացնել կրոնական ու մշակութային զբոսաշրջությունը:
Ըստ նախարարի՝ անկումային տրամադրությունների ոչ մի առիթ չկա. «Պետք է աշխատել, և ամեն մեկը պետք է զբաղվի իր աշխատանքով»:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են Երեւանի բնակիչ Ա.Մանուկյանի առեւանգման մի շարք հանգամանքներ. առերևույթ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձը կալանավորվել է։
«Մենք միասնական ուժերով հետամուտ ենք լինելու այդ ծրագրերին: ԲՀԿ-ն եղել է, կա և մնալու է ՀՀ քաղաքական դաշտի ամենալրջագույն դերակատարում ունեցող կուսակցություններից մեկը»:
Ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
«Երբ մոնոպոլիստին տայինք, ավելի շատ կմտածեր, որ շատ գազ ծախեմ՝ շատ փող ստանամ, քիչ ծախեմ՝ քիչ կստանամ: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը կամ վարչապետը գազի գին քննարկում: Առաջ ռուսները ծախում էին հայերին, հիմա ռուսները վաճառում են ռուսներին: Ինչի՞ եք էդ արանքը խցկվում, եթե բոլորը ռուսներ են: Դա դուրս է սակագինը հաստատող հանձնաժողովի գործառույթից»,- ասաց Հ.Բագրատյանը:
Ապրիլի 2-ին Մողերինին հայտարարել էր, որ Լոզանում անցկացված բանակցությունների արդյունքներով ԵՄ-ը որոշել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:
Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե իրանական գազը 15-17%-ով էժան է ռուսականից, ինչո՞ւ ներքին սպառման համար գազ չենք գնում Իրանից, նաև թե ինչո՞ւ չի վերահսկվում գազի կալորիականությունը, աշխատողների ու աշխատավարձի թվի խելամտությունը:
2015 թվականի ապրիլի 5-ին` ժամը 10:20-ին, «Արմենիա» ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ մաս ահազանգ է ստացվել այն մասին, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա Արմեն Նախչվանյանը:
Իրանական գազի 90-95 տոկոսը գնում է Թուրքիան, դա շատ մեծ ծավալ է:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ ավագ դպրոցի հիմնադրման ծրագրին, միջպետական կրթաթոշակային տեղերին, հայ-չինական կրթական համագործակցությանը վերեբերող մի շարք հարցեր:
«Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ՀՀԿ- կանանցից նման բան ապասելի էր, քանի որ նրանք այնտեղ էին հավաքվել ոչ թե կենտրոնանալու, գնահատելու անցյալը, այլ պարզապես միջոցառման էին մասնակցում, նրանցից շատերն ուրախ էին, որ հրավիրված են միջոցառման»: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը՝ հավելելով, որ տեղի ունեցածից նման արդյունք սպասելի էր:
«Հայ-թուրքական հարաբերությունների առաջիկա ապագան լավատեսական չէ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքական «Զաման» թերթի սյունակագիր, Թուրքիայի Ռազմավարական հեռանկար քաղաքական ինստիտուտի կովկասյան տարածաշրջանի փորձագետ Մեհմեդ Ֆատիհ Օզթարզուն` անդրադառնալով Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարվա ընթացքում հայ-թուրքական հարաբերությունների և շփումների վատթարացմանն ու փոխադարձ կտրուկ հայտարարություններին:
«Սուր էկզոգեն թունավորում դեղորայքով, ջերմիջեցնողներ, ցավազրկողներ» ախտորոշմամբ Արմավիր» ԲԿ է տեղափոխվել 14-ամյա մի աղջիկ:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ աղջիկն Արմավիր մարզի Արաքս գյուղի բնակչուհի է՝ 8-րդ դասարանցի:
Time-ի անցկացրած հարցմանը կարելի է մասնակցել մինչև ապրիլի 10-ը, իսկ հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 13-ին:
Տ. Բոյաջյանը պատմեց, որ առավոտյան 7:30-ի սահմաններում, երբ ինքը քնած է եղել, արթնացել է ձայներից. «Տեսա՝ սրանք ուզում են դուռը կոտրեն, ոտքով հարվածում են, ենթադենք՝ սա իմ տունն է, իրենք ի՞նչ իրավունք ունեն իմ տանը վնաս պատճառեն: Նրանցից ընդամենը մեկը ներակայացավ որպես ԱԱԾ-ի ներկայացուցիչ, մնացածը՝ ծիծաղում էին, չգիտեմ՝ ինչ-որ իրենց համար զվարճալի բան էին տեսել այստեղ:
Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Ժիրայր Սէֆիլյանին տեղափոխում են Էրեբունու ձերբակալված անձանց պահման վայր։ Մինչ այդ Վարուժան Ավետիսյանին, Պավել Մանուկյանին, Գևորգ Սաֆարյանին նույնպես տեղափոխել էին ձերբակալված անձանց պահման վայր։