Բաժիններ՝

«Այ մարդ, էսի կատուն, էսի միսը, թղթի՞ն ես հավատում, թե՞ ինձ ես հավատում, պարոն Փաշինյան»

Այսօր ԱԺ նիստում գազային հանձնաժողովի եզրակացության քննարկման ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ եթե իրանական գազը 15-17%-ով էժան է ռուսականից, ինչո՞ւ ներքին սպառման համար գազ չենք գնում Իրանից, նաև թե ինչո՞ւ չի վերահսկվում գազի կալորիականությունը, աշխատողների ու աշխատավարձի թվի խելամտությունը:

Ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ աշխատողների թվաքանակի ավելացումը սպառողների թվի ավելացմանը զուգընթաց է եղել, իսկ աշխատավարձի կարգավորման որևէ մեկ լծակ ԱԺ-ն կամ ՀԾԿՀ-ն չունեն. «Օրենքով կարող ենք հանձնաժողվին լիազորություն տալ, որ սահմանի, որ մենշնորհային ոլորտներում չի կարող աշխատավարձը լինել միջին աշխատավարձի 1.5 անգամից ավելի»:

Ըստ Այվազյանի, եթե Իրաքում ու Քուվեյթում նավթ են արդյունահանում, դա չի նշանակում, որ այնտեղ ամենաէժանն են վաճառում, և Իրանն էլ որևէ մեկ անգամ 189 դոլարից ներքև գին չի առաջարկել: Կալորիականության համար, ըստ նրա, հաշվարկվելու է համակարգ պետք է ստեղծվի, բայց ջերմունակության 7900 կկալ-ն է նվազագույն սահմանը, որը պահպանվել է:

Ն.Փաշինյանը մեջբերեց զեկույցից մի հատված, ըստ որի՝ նկարների, թաղարային, սենյակային բույսերի, տնկիների և այլնի գինն էլ են ներառում սակագնում՝ որպես ներդրում: Փաշինայնը նշեց, որ Վրաստանում կորուստը 0.8% է:

Կարդացեք նաև

Հրանտ Բագրատյանն էլ նկատեց, որ ՀՀ-ում 3-4 անգամ ավելի է կորուստները: Այվազյանը հակադարձեց, թե Վրաստանի տեղեկութունները գրել է փորձագետը ու կարող են զանգել Վրաստան ստուգել:

Բագրատյան-Այվազյան-Փաշինյան խոսքակռվին միջամտեց նիստը վարող Էդուարդ Շարմազանովն ու կոչ արեց ուշադիր լսել հիմնական զեկուցողին, ելույթներում ներառել հարցերը, որոնց զեկուցողը կանդրադառնա ամփոփիչ ելույթում:

«Այ մարդ, էսի կատուն, էսի միսը: Թղթի՞ն ես հավատում, թե՞ ինձ ես հավատում: Պարոն Փաշինյան, որպեսզի ես երկար չբացատրեմ մի տավա աշխատանքը 16 հոգու կես ժամում, էդ թուղթը գրել է միջազգային փորձագետը»,- ասաց Վ.Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս