Բաժիններ՝

Պուտինը «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց» թվում առայժմ 2-րդն է. Time

Ամերիկյան Time շաբաթաթերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջատար դիրքեր է զբաղեցնում «Մոլորակի 100 ամենաազդեցիկ մարդկանց» տարեկան հարցումը, որը պարբերականն անցկացնում է իր ընթերցողների շրջանում: Time-ի անցկացրած հարցմանը կարելի է մասնակցել մինչև ապրիլի 10-ը, իսկ հաղթողի անունը կհրապարակվի ապրիլի 13-ին:

Պուտինն այդ պլանում գերազանցել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: Պուտինը ներկա դրությամբ 2-րդն է: Առաջին հորիզոնականում է հարավկորեացի երգչուհի Լի Չե Ռինը, երրորդ տեղում՝ ամերիկացի երգչուհի Լեդի Գագան, որին էլ հաջորդում է բրիտանացի դերասանուհի Էմմա Ուոթսոնը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս