«Աֆրիկյան ամբողջ մայրցամաքը լուրջ հնարավորություն է Հայաստանի գործարարների համար». Էկոնոմիկայի նախարար
Ռուսաստանի տնտեսական վիճակի պատճառով հայ գործարարները մեծ խնդիրների առաջ են կանգնել: Այսօր «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխության ժամանակ լրագրողները Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին՝ աջակցո՞ւմ է կառավարությունը այդ գործարարներին նոր շուկաներ գտնելու հարցում: Ի պատասխան՝ նախարարն ասաց` անպայման աջակցում են այդ գործարարներին:
«Մեկ ժամ առաջ գործարար համաժողով էր, այնտեղ էին ժամանել Մարոկկոյի գործարար համաժողովի բիզնես համայնքը, ընդ որում` սա անկախ Հայաստանի պատմության մեջ այդ երկրի հետ առաջին գործարար համաժողովն է: Երկու բան ընդգծվեց՝ առաջինը, որ Աֆրիկյան ամբողջ մայրցամաքը լուրջ հնարավորություն է Հայաստանի գործարարների համար՝ իրացնելու իրենց արտադրանքը, և երկրորդ, որ Հայաստանը կարող է նույն Աֆրիկյան գործարարների համար հնարավոր հարթակ հանդիսանալ Եվրասիական շուկա մտնելու համար»,- տեղեկացրեց նախարարը՝ նշելով, որ իրենց աջակցությունն առաջինը կայանում է նրանում, որ ուղղորդում են մեր գործարարներին դեպի այն շուկաները, որտեղ արդեն որոշակի ուսումնասիերություններ կան, առավել ազատական ռեժիմներ ունեն:
Ըստ նախարարի՝ անկումային տրամադրությունների ոչ մի առիթ չկա. «Պետք է աշխատել, և ամեն մեկը պետք է զբաղվի իր աշխատանքով»:
Հարցին՝ ի՞նչ կարելի է արտահանել Աֆրիկյան այդ երկրներ, նախարարը պատասխանեց, որ ներկայացումների ժամանակ արդեն պարզ կլինի:
Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում: