Բաժիններ՝

Իրանի դեմ պատժամիջոցները չեն վերացվի հունիսի 30-ին. ԵՄ

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի դեմ պատժամիջոցները հանդիսանում են միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների պարամետրերի մի մասը:

Այս մասին այսօր Բրյուսելում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մողերինիի պաշտոնական ներկայացուցիչ Քաթրին Ռեյը.

«Այդ պատժամիջոցների վերացումը տեղի չի ունենա հունիսի 30-ին: Դա տեղի կունենա այն ժամանակ, երբ ԱԷՄԳ-ը կհաստատի, որ Իրանը կատարել է այդ համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունները: Դրա համար դեռ կպահանջվի ժամանակ»:

Ապրիլի 2-ին Մողերինին հայտարարել էր, որ Լոզանում անցկացված բանակցությունների արդյունքներով ԵՄ-ը որոշել է չեղյալ հայտարարել Իրանի դեմ սահմանած պատժամիջոցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս