Բաժիններ՝

Ի՞նչ է տեղի ունեցել «Հիմնադիր խորհրդարանում» ԱԱԾ-ի ներկայացուցիչների ժամանելուց հետո. «Տեսա՝ սրանք ուզում են դուռը կոտրեն…»

Ինչպես հայտնի է՝ այսօր ձերբակալել են «Հիմանդիր խորհրդարանի» մի շարք անդամների, ինչպես նաև առգրավվել են «Հիմնադիր խորհրդարանի» գույքը: Քննչական կոմիտեից հաղորդագրություն է ստացվել, որ «զանգվածային անկարգություններ նախապատրաստելու կասկածանքով կան ձերբակալված անձինք» ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում այսօր ձերբակալվել է 5 անձ։

168.am-ի հետ զրույցում «Հիմնադիր խորհրդարանի» այսօրվա հերթապահ Տիգրան Բոյաջյանը տեղեկացրեց, որ շենքից առգրավվել են այն ամենը, ինչ հնարավոր է եղել՝ գլխարկներ, թռուցիկներ, պաստառներ, երկու համակրարգիչ: «Իրավապահ մարմինները գործեցին ոչ օրենքի սահմաններում: Ես նրանց խնդրեցի, որ եթե համակարգիչը տանեն, մեր գործունեությունը կանգնում է, բայց իրենք տարան, ու հայտնի չէ, թե երբ են վերադարձնելու, տարիների փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է՝ նաև չվերադարձնեն»:

Տ. Բոյաջյանը պատմեց, որ առավոտյան 7:30-ի սահմաններում, երբ ինքը քնած է եղել, արթնացել է ձայներից. «Տեսա՝ սրանք ուզում են դուռը կոտրեն, ոտքով հարվածում են, ենթադենք՝ սա իմ տունն է, իրենք ի՞նչ իրավունք ունեն իմ տանը վնաս պատճառեն: Նրանցից ընդամենը մեկը ներակայացավ որպես ԱԱԾ-ի ներկայացուցիչ, մնացածը՝ ծիծաղում էին, չգիտեմ՝ ինչ-որ իրենց համար զվարճալի բան էին տեսել այստեղ:

Ես խնդրեցի գոնե մեկ զանգ փաստաբանին, իրենք թույլ չտվեցին, ինձնից ստորագրություն էին պահանջում, ես ասացի՝ փաստաբանիս ամեն դեպքում տեղյակ պահեմ, ասացին՝ ոչ մի հեռախոսազանգ»:

Մանրմասները՝ 168.am-ի տեսանյութում:

Himnadir xorhrdaran (8)

Himnadir xorhrdaran (7)

Himnadir xorhrdaran (6)

Himnadir xorhrdaran (5)

Himnadir xorhrdaran (4)

Himnadir xorhrdaran (1)

Himnadir xorhrdaran (2)

Himnadir xorhrdaran (3)

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930