Բացի այդ, Անկարան նույն հարցի շուրջ բանակցություններ է վարում YouTube-ի տերերի հետ, որը Թուրքիայում շարունակում է մնալ արգելափակված:
Պատասխանելով 168.am-ի հարցին, թե որքանո՞վ եք հավանական համարում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների պնդումը, թե ապրիլի 24-ին մեկնարկող իրենց շուրջօրյա հանրահավաքներով հաջողության են հասնելու, քաղաքագետ Գագիկ Համբարյանը ասել է. «Ես այս տարիների ընթացքում շատ ընդդիմադիրների եմ տեսել, որ շատ վստահ հայտարարել են, որ իրենք իշխանափոխություն են կազմակեպելու, հեղափոխություն են անելու, «ազատագրելու» են իշխանությունը բռնապետերից, օլիգարխներից և այլն, և այլն: Ես չեմ հավատում Ժիրայր Սէֆիլյանի և նրա ընկերների կոչերին, որովհետև նրանք հիմա շատ թույլ են և շատ անկազմակերպ»:
«Անհասկանալի ու անընդունելի է այսօրվա իրավիճակում գազի թանկացման մասին հարց բարձրացնելը: Հիմա պետք է խոսվի հակառակի` գազի գնի նվազեցման մասին: Որևէ հիմնավորում չկա գազի գնի բարձրացման համար: Ինչ ուզում են` ասեն, ինչպես ուզում են` մեկնաբանեն, հատկապես` իշխանության ներկայացուցիչները, բայց որևէ տնտեսական հիմնավորում չկա, որ այսօր գազի գինը պետք է ՀՀ քաղաքացիների համար բարձրացվի»,- 168.am-ին ասել է Հայ ազգային կոնգրես կուսակցության վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Հասուն տարիքում ֆիզիկապես ակտիվ լինելը շատ կարևոր է, քանի որ դա խթանում է ոսկորների աճն ու ձևավորումը: naturalhealthcareforyou.com-ը ներկայացնում է 3 մթերք, որոնք անհրաժեշտ են առողջ ոսկորներ ունենալու համար:
Կնոջը մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վրդովվելով տղամարդու կողմից իրեն սեռական հարաբերություն ունենալու առաջարկ կատարելու հանգամանքից, իր սենյակից վերցրել է խոհանոցային դանակը, սպանելու դիտավորությամբ 2 անգամ հարվածել է տղամարդու կրծքավանդակին: Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նա այնտեղ մահացել է:
168.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու «Բարև, Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նշեց, որ վերահսկողություն իրականացնելն այստեղ սխալ է, քանի որ, եթե դպրոցի տնօրենին և ուսուցչին վստահվել է կրթությունը, պետք է թողնել, որ նրանք իրենց զգացմունքների արտահայտման ձևերը գտնեն. «Կա ծնողական համայնք, այլ մարդիկ, թող իրենք գնան ասեն՝ հավանե՞լ են միջոցառումները, թե՞ ոչ, ոչ միայն պետք չէ վերահսկել, այլ նաև չի կարելի»:
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն՝ 2015 թվականի փետրվարի վերջին ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը կազմել է 37.5 միլիարդ դրամ, որը ընդհանուր վարկային ներդրումների 1.96%-ն է։
Իրականում ռուս-հայկական դաշնակցային հարաբերություններում ակնհայտորեն ինչ-որ բան այն չէ, և դա տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից՝ հետևողականորեն ու միակողմանիորեն Հայաստանի շահերը ոտնահարելու, ու ՀՀ իշխանությունների կողմից՝ դա խոհեմաբար ընդունելու արդյունքում: